Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան
10
Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով Պարոնայք պետական պատասխանատուներ, մի քիչ թասիբ ունեցեք, բոլորիս պատվի խնդիրն է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին փաշինյանական ռեժիմի դատարանի որոշումը կբողոքարկվի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թեւանյանի կալանքը երկարացվել է 3 ամսով, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով Դատական նիստ՝ քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դեմ շինծու «գործով» Պատերազմ Արցախում
Վաղն էլ Ադրբեջանը կասի կառավարության որոշումները լավը չեն. փոխելո՞ւ են. Արամ Վարդևանյան «Անհետացած» ծիրանն ու միլիոնավոր դոլարները․ Ո՞ւր են գնացել փողերը․ «Կարճ ասած» Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Ռուսները по-братски ե՞ն իրենց պահել, չէ՛… Նիկոլի ասածները մի ողջ ժողովրդի դեմ ազնիվ չէ օգտագործել Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Մոսկովյան փողոցում ապամոնտաժվում են ծաղկի խանութներ. ի՞նչ իրավիճակ է «Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Հերթական ֆիասկոն «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան Սիլվա Համբարձումյանը ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը. «Իշխանություն» Այսօր կին-քաղբանտարկյալն Արեգնազ Մանուկյանն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ կին, ով կհամարձակվի չլռել Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Ինչու են Մեղրու համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը. «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու 13 մլրդ 900 մլն դոլար. պետական պարտքը՝ հունիսի 30-ի դրությամբ Խաչվերացի տոնին Մայր Աթոռում պատարագ կմատուցի Միքայել սրբազանը Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Գյուղատնտեսության ոլորտում 11.9 %-ով անկում ունենք. Ֆինանսների նախարար Փաշինյանի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել Հ2, TV 5, «Ազատության» անդրադարձերը քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանույանի «գործով» երեկվա դատավարությանը

«Արտահոսած փաստաթղթեր» առանց ապացույցների․ ո՞վ է կանգնած Хроника Кавказа-ի հետևում և ինչպե՞ս այն տարածվեց Հայաստանում

«Ֆակտոր.ամ»-ը գրում է. «Хроника Кавказа անունով կայքը մայիսի 25-ին հրապարակել է հոդված, որտեղ պնդում է, թե իր ձեռքում հայտնվել են ռուսական հատուկ ծառայությունների գաղտնի փաստաթղթեր՝ կապված Հայաստանում 2026 թվականի ընտրությունների և քաղաքական գործընթացների վրա հնարավոր ազդեցության ծրագրերի հետ։ Ըստ կայքի՝ արտահոսքի աղբյուրը եղել է ՌԴ հետախուզության գործող աշխատակցի բջջային հեռախոսը, որը ենթարկվել է հաքերային հարձակման։ Factor TV-ն ուսումնասիրել է՝ որքանով են արժանահավատ այս պնդումները, ովքեր են կանգնած նորահայտ կայքի հետևում, և ինչպես է դրա բովանդակությունը տարածվել հայկական մեդիադաշտում։

Ի՞նչ է հրապարակել Хроника Кавказа-ն

Կայքի  աղմուկ հանած հրապարակումը վերնագրված է․ «Փաշինյանին տապալելու ծրագիր. Ռուսաստանի հատուկ ծառայությունների արտահոսած փաստաթղթերը՝ Հայաստանում իշխանափոխության մասին»։ Դրանում ներկայացվում են իշխանափոխության հնարավոր սցենարներ, ընտրազանգվածի «գունավոր քարտեզագրում», ինչպես նաև տարբեր ընդդիմադիր դերակատարների ու գործարարների հնարավոր դերերը 2026 թվականի ընտրություններում։
Հրապարակված «արտահոսած փաստաթղթերը» չորսն են․
«Փաշինյանի ալտերնատիվը»-խոսվում է Սամվել Կարապետյանի և Անդրանիկ Թևանյանի շուրջ նոր քաղաքական «հենման կենտրոն» ձևավորելու մասին,
«Հայկական Ձմեռ պապը՝ ընդդեմ պրոթուրքական կեղծ Ռոբին Հուդի»- ներկայացվում են իշխանափոխության տարբեր սցենարներ,
«Մայր Հայաստան»-ընդդիմադիր շարժման ուժեղացման ծրագիր,
«Տեղեկատվական քարոզարշավների կոնցեպցիան»-տեղեկատվական արշավների համար անհրաժեշտ ռեսուրսների նկարագրություն և լրատվամիջոցների ցանկ։

Վերջին փաստաթղթում ներկայացված են նաև այն լրատվամիջոցները, որոնք նկարագրվում են որպես «лидеры общественного мнения»,  այսինքն՝ հասարակական կարծիքի ձևավորման առաջատարներ։ Սակայն ցանկում ներառված մի շարք կայքեր՝ orer.am, pressmedia.am, 1or.am, newsarm.live, oratert.am, press24.am, armenia24.live և այլք, լայն հանրային ազդեցություն կամ մեծ լսարան չունեն։ Իսկ 1lur․am և lraber.online կայքերն այս պահին ընդհանրապես չեն գործում։ Սա ևս հարցեր է առաջացնում հրապարակված «փաստաթղթերի» բովանդակության և դրանցում ներկայացված գնահատականների արժանահավատության վերաբերյալ։

«Արտահոսքի» իսկությունը չի հաստատվում

Չնայած  պնդումներին՝ Хроника Кавказа-ն չի ներկայացնում այնպիսի ապացույցներ, որոնք թույլ կտային  հաստատել հրապարակված նյութերի իսկությունը։ Որպես «հիմնական ապացույց» կայքը ներկայացնում է Apple ընկերության նախազգուշացման նամակը, որն իբր ուղարկվել է հաքերային հարձակման ենթարկված աշխատակցի հաշվին։ Սակայն նման նախազգուշացումը կարող է միայն վկայել հաշվի հնարավոր կոտրման կամ կիբեռսպառնալիքի մասին։ Այն որևէ կերպ չի ապացուցում՝ որ հեռախոսը պատկանել է ՌԴ հատուկ ծառայության աշխատակցի, որ հրապարակված փաստաթղթերը իսկական են, որ դրանք առնչություն ունեն ռուսական հատուկ ծառայությունների հետ։
Բացի այդ, հրապարակված նյութերում բացակայում են իրական արտահոսքերին բնորոշ մի շարք կարևոր հատկանիշներ՝ ամբողջական փաստաթղթեր, գրանցման համարներ, ծառայողական նշումներ, ստուգելի մետատվյալներ կամ այլ տեխնիկական տվյալներ, որոնք հնարավոր կլիներ անկախ կերպով ստուգել։ Ուշադրության է արժանի նաև այն, որ հրապարակված նյութերի լեզուն և կառուցվածքը ավելի շատ հիշեցնում են քաղաքական կամ քարոզչական վերլուծություն, քան հատուկ ծառայությունների ներքին փաստաթղթեր։
Դրանցում հաճախ օգտագործվում են հրապարակախոսական և հուզական ձևակերպումներ, որոնք բնորոշ չեն պաշտոնական վերլուծական փաստաթղթերին։

Ովքե՞ր են Хроника Кавказа-ի հեղինակները

Կայքը ներկայացնում է իր հեղինակներին որպես տարածաշրջանային քաղաքականության, կոնֆլիկտոլոգիայի և մարդու իրավունքների փորձագետներ։ Բացի այդ, պնդում է, թե տրամադրում է օբյեկտիվ և ստուգված տեղեկատվություն՝ բարդ թեմաները հասանելի դարձնելով ընթերցողին։ Կայքում նյութերի 2 հեղինակի անուն է նշվում՝ Թեյմուր Մամեդով (ադրբեջանական անուն և ազգանուն) և Տատյանա Իվանովա։ Արհեստական բանականության տարբեր դետեկտորներով մեր ստուգումը ցույց է տալիս, որ նշված 2 «հեղինակները» իրական չեն։ Ավելին, «Տատյանա Իվանովա»-ի լուսանկարը զետեղված է նաև թուրքական Magazete կայքում, որտեղ նա ներկայացվում է որպես շոու-բիզնես լուսաբանող լրագրող Զեյնապ Սանգու»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>