Անսասան, հաղթանակն առջևում է Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի»
19
Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Պատերազմ Արցախում
Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել

Յուրաքանչյուր փորձ՝ խաթարելու Մայր Աթոռի ինքնիշխանությունը, նuեմացնելnւ Հայոց Հայրապետի աստվածահաստատ իշխանությունը, բախվելnւ է ժողովրդի դիմադրnւթյանը. Քահանայից ժողով

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի է ունեցել քահանայից ամենամյա ժողովը, որին մասնակցում էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ, թեմերում և եկեղեցական տարբեր կառույցներում սպասավորող շուրջ 200 քահանա հայրեր:

Քահանայից ժողովի հայտարարություն է տարածել, որում ասվում է. 

«Մենք՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայաստանյան թեմերում սպասավորող քահանաներս, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մայիսի 26-ին՝ Ավարայրի ճակատամարտի խորհրդանշական օրը, համախմբված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, գոհություն և փառք ենք վերառաքում Ամենակալ Աստծուն՝ համատեղ աղոթքի և եղբայրական ոգով մեր սրբազան առաքելության շուրջ մտորելու առիթի համար։

Առաքելական քարոզչությամբ հաստատված Հայոց Եկեղեցին Աստծո բարեխնամ հայացքի ներքո շարունակում է անշեղորեն ծառայել հայ ժողովրդին ի Հայրենիս և ի Սփյուռս՝ զորացնելու բարեպաշտ մեր ժողովրդի հավատքը, նախանձախնդրությամբ հետամուտ լինելու ազգային ինքնության պահպանությանը, նպաստելու հայեցի կրթությանն ու դաստիարակությանը և Տիրավանդ իր առաքելությամբ լինելու ճշմարտության ու արդարության ձայնը մեր հասարակության մեջ։

Հայոց Եկեղեցու համար դժվարին այս օրերին, երբ Հայաստանում պետական լծակների կիրառմամբ իրականացվող հակաեկեղեցական գործողություններով փորձ է արվում վերատեսության ենթարկել եկեղեցական դարավոր կարգն ու կանոնը, հրաժարական պարտադրել Ամենայն Հայոց Կաթողիկոսին, և Եկեղեցին, ըստ էության, ենթարկեցնել քաղաքական իշխանությանը, վճռականորեն հայտարարում ենք, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումը, կանոնական կարգն ու ներքին կյանքը ենթակա չեն որևէ քաղաքական ուժի կամ պետական մարմնի թելադրանքի։ Հակաօրինական և հակասահմանադրական այս արշավն ուղղակիորեն վտանգում է համազգային մեր համերաշխությունն ու հասարակական կայունությունը, լրջորեն հարվածում նաև հայոց պետականության հիմքերին։

Միաժամանակ, խիստ դատապարտելի ենք համարում կարգալույծ հռչակված անձանց կողմից պետական հովանավորչությամբ հականոնական ու սրբապիղծ գործողությունները, վանքերի ու եկեղեցիների, եկեղեցական կառույցների ու միջոցների բռնազավթումն ու ապօրինի գործածումը։ Սա ոչ միայն կանոնական կարգի կոպիտ խախտում է, այլև միտումնավոր փորձ՝ ներսից խարխլելու եկեղեցական միաբանությունը։

Ցավով ենք արձանագրում նաև, որ որոշ քահանա հայրեր ներգրավվում են այս պառակտիչ գործընթացներում՝ դառնալով հակաեկեղեցական ձեռնարկների կամա թե ակամա գործակիցներ։ Նման ընթացքը խորթ է քահանայական ուխտին և չունի հոգևոր, բարոյական ու կանոնական, այլև մարդկային որևէ արդարացում։ Կոչ ենք ուղղում մեր եղբայրներին՝ վերատեսության ենթարկելու իրենց խոտորյալ ընթացքը և բացառել կանոնազանց գործողությունները։

Գոհություն ենք հայտնում առ Աստված, որ աշխարհասփյուռ մեր ժողովուրդը հաստատակամ է իր հավատարմության մեջ առ Սուրբ Էջմիածինը և վճռական՝ պաշտպանելու Հայոց Եկեղեցու իրավունքներն ու արժանապատվությունը։ Յուրաքանչյուր փորձ՝ խաթարելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ինքնիշխանությունը, ոտնահարելու եկեղեցական կարգը կամ նսեմացնելու Ամենայն Հայոց Հայրապետի աստվածահաստատ իշխանությունը, բախվելու է համայն հավատավոր ժողովրդի և ուխտապահ ողջ եկեղեցականության հաստատուն ու անսասան դիմադրությանը։

Հայաստանում առաջիկա ընտրությունների և քաղաքական իրադարձությունների համատեքստում կոչ ենք ուղղում մեր հավատավոր ժողովրդին՝ դրսևորել պատասխանատու վերաբերմունք, զերծ մնալ ապօրինությունից, ատելության խոսքից ու ապատեղեկատվության տարածումից և նպաստել հասարակական համերաշխության կայացմանը։

Հավատարիմ լինելով մեր ուխտին և մյուռոնաբաշխ Սուրբ Էջմիածնին՝ որդիական մեր անվերապահ զորակցությունն ենք հայտնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ փորձության այս օրերին հայրապետական իմաստությամբ, հոգևոր արիությամբ և խաղաղ հաստատակամությամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին առաջնորդելու համար։

Առ Աստված ապավինությամբ հայցում ենք, որ Տերն Իր ամենախնամ Աջը տարածի մեր ժողովրդի, մեր Հայրենիքի և Սուրբ Եկեղեցու վրա՝ պահելով Հայաստանը խաղաղ, Հայոց Եկեղեցին՝ անսասան, և մեր հավատքը՝ անխախտ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>