2 խաբեբաների պատճառով վտանգված են հայ-իրանական հարաբերությունները. Իվետա Տոնոյան Լիահույս ենք, որ Իրանի մարմինները կձեռնարկեն միջոցներ՝ թույլ չտալու, որ Իրանի քաղաքացիներին ներքաշեն Հայաստանում տեղի ունեցող ապօրինի գործընթացներում. Արման Աբովյան Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին. Արմեն Աշոտյանը Վարդաշեն ՔԿՀ-ից ուղերձ է հղել
27
TRIPP–ի ճակատագիրը կախված է ԱՄՆ–ի և Իրանի հետ հնարավոր նոր համաձայնագրի կնքումից Ոտքի՛ կանգնեք և պայքարե՛ք ձեր և ձեր զավակների ազատության համար, ինչպես հարյուր տարի առաջ մեր արժանավոր նախնիները պայքարում էին Սարդարապատում. Ավետիք Չալաբյան Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի անդրադարձը՝ բանտից Երեք հոգի այրվել են վթարված ավտոմեքենայի մեջ. ՆԳՆ-ն մանրամասներ է հաղորդում Հանրային շարժումները կարող են ստեղծվել մեկ ամսվա ընթացքում, եթե բանաձևը ճիշտ դրվի. Ստեփան Դանիելյան Գագիկ Ծառուկյանի 12 ժամյա տևողության հարցաքննությունն ավարտվեց Հայաստանը կարող է կորցնել պանրի արտահանումից ստացված եկամտի 80 տոկոսը, եթե կորցնի ռուսական շուկան. «Ռիա Նովոստի» «Ոնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ». Դավիթ Ղազինյանն ազատ արձակվեց Ձեռնաշղթաներով տանելու են ԱԺ-ից․ վերջնաժամկետ պետք է դրվի (տեսանյութ) Մենք ապրում ենք դասական հետապնդման դարաշարջանում. Արման Աբովյան Պատերազմ Արցախում
Փրկարարները հայտնաբերել են երեկ մոլորված երեխաներին․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում Իշխանական պատգամավորի եղբոր ծեծի գործով 2 ձերբաալված կա. ՔԿ Մարդկանց մոխրшցման պատճառ դարձած վթարի գործով ձերբակալվածներ կան 2 խաբեբաների պատճառով վտանգված են հայ-իրանական հարաբերությունները. Իվետա Տոնոյան Լիահույս ենք, որ Իրանի մարմինները կձեռնարկեն միջոցներ՝ թույլ չտալու, որ Իրանի քաղաքացիներին ներքաշեն Հայաստանում տեղի ունեցող ապօրինի գործընթացներում. Արման Աբովյան Ինչպե՞ս է Ավետ Կոնջորյանը մեքենայով անցնելիս հայհոյում Աբովյանի ավագանու անդամ Նաիրի Հակոբյանին. MakaryanNews. TRIPP–ի ճակատագիրը կախված է ԱՄՆ–ի և Իրանի հետ հնարավոր նոր համաձայնագրի կնքումից Դաժանաբար ծեծի են ենթարկել ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին (տեսանյութ) Քաղաքականությունը գնահատվում է ոչ թե տպավորություններով, այլ արդյունքով. Արփինե Հովհաննիսյան Ոտքի՛ կանգնեք և պայքարե՛ք ձեր և ձեր զավակների ազատության համար, ինչպես հարյուր տարի առաջ մեր արժանավոր նախնիները պայքարում էին Սարդարապատում. Ավետիք Չալաբյան Ավինյանի գրոհը Փաշինյանի ընտրազանգվածի վրա. փողոցային առևտրականներից 6 տոննա ապրանք է առգրավվել Ավինյանի գլխավորած Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու և ընկերության օրինական շահերին վնաս պատճառելու համար Իրանը և ԱՄՆ-ը շարունակում են բանակցություններ վարել միջնորդների միջոցով. Բաղայի Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ԱՄՆ զինծառայողների թիվը հասել է 624-ի Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի անդրադարձը՝ բանտից Երեք հոգի այրվել են վթարված ավտոմեքենայի մեջ. ՆԳՆ-ն մանրամասներ է հաղորդում Իրանական նավի վրա հարձակումը անպատասխան չի մնա․ Աբբաս Արաղչի Ուկրաինայի ԶՈւ-ն Կասպից ծովում հարվածել է իրանական տանկերին,կան զոհեր և վիրավորներ Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին. Արմեն Աշոտյանը Վարդաշեն ՔԿՀ-ից ուղերձ է հղել Հանրային շարժումները կարող են ստեղծվել մեկ ամսվա ընթացքում, եթե բանաձևը ճիշտ դրվի. Ստեփան Դանիելյան Ընտրությունները խուժանավարի կեղծեցին. Արման Աբովյան Ընտրական իրավունքի սահմանափակումները միահեծան իշխանության պայմաններում «Գործ ունենք այս դեպքում ընտրովի արդարադատության հետ. սխալ են արել, որ քրեական հետապնդում են սկսել». Արայիկ Պապիկյան Կապիտալ ծախսերը «սառեցրել» են Աննորմալություն է ու ազգային ամոթ, որ այսօր երկրի ինտելեկտուալ և առաջադիմական ռեսուրսը կուտակվել ու խտացել է բանտերում Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է ձերբակալվել Գագիկ Ծառուկյանի 12 ժամյա տևողության հարցաքննությունն ավարտվեց 17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հոր ատրճանակից կրակոցներ է արձակել

Ի՞նչ էին խոսում իրար ականջի արագիլները չվելուց առաջ

Քաղաքական բանտարկյալ Աշոտ Մինասյանը նկատում է. «Վա՜յ, էս ինչ հետաքրքիր է այս բանտային կյանքը։ Ծալապատիկ նստում ես նառին, աչքերդ հառում, մի կետի ու գնու՜մ-գնու՜մ, և այդ պահին Համո Սահյանը քեզ հանդիպում է ու հուշում, հիշեցնում։
Ի՞նչ էին խոսում իրար ականջի արագիլները չվելուց առաջ.
-Տառապում էին:
—Սյունիք աշխարհ։ Հայոց անկոտրուն վահան, Սիսակ նահապետի ու Անդոկ իշխանի պահած Սյունիք, Դավիթ Բեկի, Մխիթար Սպարապետի հենարան Սյունիք, Գարեգին Նժդեհի, Պողոս Տեր Դավթյանի շահած Սյունիք, որքա՜ն գեղեցիկ ես դու։ Ինչպիսի՜ ասպետներ զոհաբերվեցին (մարտիրոսվեցին), որ դու ապրես, Սյունի՛ք։ Իմ անառիկ սարեր, պատմության ինչպիսի՜ աղետների ականատես եղաք, ինչպիսի արհավիրքներ տեսաք ու մնացիք կանգուն։
Որքան հորդաններ հետ քաշվեցին ձեր պահապան զորավարների ահից։
—Իմ Արևիք գավառ, իմ Մեղրի աշխարհ, իմ քարակոփ ակվեդուկի հուշարձան – ամրոց, իմ արևածեփ, արևագույն ժայռերի, իմ արևահամ ու արևաբույր մրգերի գանձարան։ Իմ Ղևոնդ Հովհաննիսյանի, Դավիթ Մաթևոսյանի, իմ մարտիրոսված ու նաև պատահմամբ կենդանի մնացած եղբայրներ ու ընկերներ, երկնքից 38 մեր եղբայրները ձեզ ի՞նչ են ուղղորդում։
— Իմ քաջաց ամրոց, իմ Քաջարան, որդիներդ պղնձակուռ վահաններ դարձան, իմ Արթուր Մարգարյան, Ռադիկ Նանյան ու մնացած 44 եղբայրներն ու որդիները երկնքից ձեզ ի՞նչ են ուղղորդում։
—Իմ Կապան աշխարհ, իմ Բաղաց իշխանի ամրոց, իմ Սյունյաց թագավորության մայրաքաղաք, իմ Արմեն Հայրապետյանի (Միկրոբի), Համլետ Քոչարյանի և մնացած 175 տղերքը, մեր եղբայրները երկնքից ձեզ ի՞նչ ուղերձ են հղում։
—Իմ Ձագեձոր, իմ Կյորես աշխարհ, իմ գուսան Աշոտի, իմ Բակունցի գովերգած, Մինայի գորգի գույներով գործված, Ղաթրինի ձորի կաքավի երգի տակ ձևավորված Գորիս։ Խնձորեսկցի (Սանոյի) Սանասար Բեգլարյանի, Համլետ Մինասյանի և մնացած 241 եղբայր ընկերները երկնքից ձեր ականջներին ի՞նչ են շշնջում։
—Իմ Սիսական աշխարհ, իմ հացի շտեմարան, իմ Ադոնցների ու Սահյանի աշխարհ։ Իմ Որոտնավանքի, Սյունի վանքի, Թանահատի սուրբ հայրերը, իմ Քարահունջի քրմապետերը, իմ զոհված ու մահացած ընկերներ Վուրգ Ոսկանյանը, Հովիկ Ազոյանը, Աղալոն ու մյուս 180 մարտիրոսված ընկերներն ու եղբայրները երկնքից ձեզ ի՞նչ կոչ են անում և ի՞նչ առաքելության են ուղղորդում ձեզ։
—Ե՛տ եկեք, իմ Սյունիքի ժողովուրդ, լսե՛ք մեր մարտիրոսված տղերքի ձայնը, հավատացե՛ք իրենց և մոլորյալ ուղուց հետ եկեք․․․
Բուք արտաշնչող լեռնագագաթներ,
Ի՞նչ էին խոսում հոգնած ու մրսած
Արագիլները ետ գալու պահին.
-Հավատում էին:
--
Սյունյաց հոգևոր թեմի ատենապետ
Սիսական ջոկատի հրամանատար
Պահեստազորի գնդապետ
«Վարդաշեն» ՔԿՀ բանտարկյալ՝
Աշոտ Հրանտի Մինասյան «Երկաթ»
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>