Ղարաբաղյան հակամարտության ժամանակ Հայաստանը օգնության համար չի դիմել ՀԱՊԿ-ին. Շոյգու
Հայկական կողմը Լեռնային Ղարաբաղում հակամարտության ժամանակ ՀԱՊԿ-ից օգնություն չի խնդրել։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ լրագրողներին ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
«Այդ հակամարտության մեջ Հայաստանից օգնության խնդրանք չի եղել», - ասել է Շոյգուն ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստից հետո։
Աղբյուրը` Panorama.am

