ԱԺ ընտրություններին մասնակցող մեկ ուժ ինքնաբացարկ է հայտնել
Ազգային ժողովի ընտրությանը կմասնակցի ոչ թե 19, այլ՝ 18 քաղաքական ուժ: «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունն ընտրական ցուցակի գրանցումը չեղարկելու վերաբերյալ դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։
Կուսակցության դիմումը քննարկվելու է դռնբաց։
Կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ ընտրապայքարի մեջ մնացող այն կուսակցությունները, որոնք անցողիկ շեմը հաղթահարելու հնարավորություն չունեն, նպաստում են կառավարող ուժի վերարտադրմանը:
Ըստ Ուրիխանյանի՝ իրենք ընտրապայքարից դուրս են գալիս՝ ապացուցելով, որ իրական, արտահամակարգային ընդդիմություն են:

