Անսասան, հաղթանակն առջևում է Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի»
19
Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Պատերազմ Արցախում
Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել

Բաց խոսակցություն պետական համակարգի հետ. Հրաչյա Ռոստոմյան

«Իշխանությունը գնում է վտանգավոր սադրանքների ճանապարհով»,-գրում է ԲՀԿ անդամ Հրաչյա Ռոստոմյանը։

Նա ընդգծում է.

«Իշխանության գլխավոր նպատակներից մեկը դարձել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը ընտրական գործընթացներից դուրս մղելը, քանի որ ԲՀԿ-ի արդյունավետ քարոզչությունն ու հասարակության տարբեր շերտերի հետ անմիջական աշխատանքը լրջորեն խաթարել են Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի բոլոր նախապես մշակված սցենարները։ Եթե ավելի անկեղծ՝ բոլորի սցենարները։

Սկզբնական փուլում Փաշինյանը փորձում էր ընտրություններում հաղթել իր ավանդական նարատիվներով՝ հասարակությունը պառակտելով, վախի և ատելության մթնոլորտ ձևավորելով, «խաղաղության» թեման շահարկելով։ Սակայն քարոզարշավի ընթացքը ցույց տվեց, որ այդ մեթոդներն այլևս չեն աշխատում, հանրային դժգոհությունն աճում է, իսկ իշխանության քարոզչական մեքենան ակնհայտորեն կորցնում է արդյունավետությունը։

Հենց այդ պատճառով էլ Փաշինյանը՝ ներքին և արտաքին խորհրդատուների հորդորով, փաստացի, անցել է այլ տրամաբանության՝ ծրագրային մրցակցությունը փոխարինելով ճնշումներով, և « սատկացնելու» սպառնալիքներով։ Պարտվող իշխանությունը սկսել է գործի դնել վարչական և ռեպրեսիվ ամբողջ գործիքակազմը, և հիմնական թիրախը Ծառուկյանն է ու իր թիմը։

Միևնույն ժամանակ, չի բացառվում, որ առաջիկա օրերին Փաշինյանի կողմից հնարավոր են նոր սադրանքներ(provocations, провокации

provokasyonlar), կոնկրետ անձանց և ընտրական պրոցեսի դեմ, ինչի արդյունքում իշխանությունը կփորձի արհեստական իրավիճակներ ստեղծել, որոնք թույլ կտան հասարակական ցուցադրության նպատակով մայրաքաղաքում կենտրոնացված զինտեխնիկան և ուժային ներկայությունը օգտագործել հասարակական կարգի, անվտանգության «ապահովման» նպատակով:

Մենք կանխատեսել ենք Փաշինյանի քայլերի տրամաբանությունը, ինչպես նաև նրա կողմից բեմականացված քաղաքական սադրանքները։ Բայց շատ կարևոր է, որ պետական համակարգը, որի 95 տոկոսը հայրենասեր ու պարկեշտ մարդիկ են, գիտակցի, թե ուր կհասցնի այս ամենը, ուր կտանի պետությունը։

Այս պարագայում կոչ եմ անում ընդդիմադիր ազգային բոլոր ուժերին պահպանել սառնասրտությունը և չտրվել իշխանության և նրա հովանավորների հնարավոր սադրանքներին։ Փաշինյանի քաղաքական շանսը բախումների, լարվածության և քաոսի մեջ է, որովհետև միայն վախի մթնոլորտում է հնարավոր երկարաձգել քաղաքական գոյությունը։

Կոչ եմ ընդդիմադիր ազգային բոլոր ուժերին շեշտը դնել ընդհանրական շահի, և ոչ թե առկա տարաձայնությունների վրա։

Մեր բոլորի նպատակը բոլորովին այլ է՝ կառուցել Ուժեղ, Կարգին, Լուսավոր, Միասնական, Անվտանգ և, ի վերջո, ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ, որտեղ իշխանությունը ձևավորվում է ոչ թե սպառնալիքների, ատելության և ճնշումների, այլ ժողովրդի վստահության, ազգային համերաշխության և պետական պատասխանատվության հիման վրա։

Ես բաց խոսակցություն եմ ուզում սկսել պետական համակարգի հետ։ Դուք պետության ողնաշարն եք։ Դուք ամեն օր անում եք կարևոր ու ազգանվեր գործ։ Ձեր 95 տոկոսը ոչ մի կապ չունի այս անօրինականությունների հետ։ Իմ հորդորն է. մինչև հունիսի 7-ը չանել անօրինականություններ, հունիսի 7-ին քվեարկել ձեր խղճի ձայնով, որ Հայաստանը ձեր սխալ քվեարկությամբ չդառնա Արևմտյան Ադրբեջան, իսկ հունիսի 7-ից հետո դուք շարունակելու եք ձեր կարևոր աշխատանքը ու ոչ ոք ձեզ այլևս չի ստիպելու անել անօրինականություններ, ձեր խղճին ու համոզմունքներին դեմ քայլեր։

Խոսքս վերաբերում է նաև ՔՊ կուսակցության բազմաթիվ անդամների, այդ թվում ցածր, միջին ու բարձր պաշտոններ զբաղեցնող շատերին։ Մի արեք անօրինականություններ, արեք այնպես որ, հունիսի 7-ից հետո հանգիստ շփվենք, քայլենք Երևանի փողոցներով, իրար տեսնելիս բարևենք, սուրճ խմենք, զրուցենք։

Ոչ մի ընտրարշավ, ոչ մի պաշտոն, ոչ մի իշխանություն չարժի, որ մարդիկ անեն իրենց խղճին և օրենքին դեմ քայլեր։ Մենք ունենք մեկ ընդհանուր հայրենիք՝ Հայաստանը։ Եվ այն պիտի լինի երաշխավորված խաղաղությամբ, արդար ու բարեկեցիկ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>