Անսասան, հաղթանակն առջևում է Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի»
19
Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Պատերազմ Արցախում
Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել

Քարոզարշավը Նիկոլ Փաշինյանի կողմից վերածվում է բացահայտ քաղաքական հաշվեհարդարի. Իվետա Տոնոյան

«Քարոզարշավը Նիկոլ Փաշինյանի կողմից վերածվում է բացահայտ քաղաքական հաշվեհարդարի»,-գրում է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։

Նա նշում է՝ վաղ առավոտից դիմակավորված անձինք, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ ներխուժում են ԲՀԿ պատգամավորության թեկնածուների բնակարաններ և աշխատավայրեր։

«Երկու օր շարունակ Նիկոլ Փաշինյանի կողմից անոնսավորվելուց հետո երեկ արդեն մեղադրանք ներկայացվեց Անդրանիկ Թևանյանին, իսկ այսօր արդեն դիմակավորված անձինք խուզարկություններ են իրականացնում նրա գրասենյակում։

 Վաղ առավոտից դիմակավորված անձինք ներխուժել են նաև ԲՀԿ պատգամավորության թեկնածու Մարտուն Գրիգորյանի տուն։ Ակնհայտ է, որ երեկ Գյումրիում տեղի ունեցած բազմամարդ և հզոր հանդիպումներից հետո իշխանությունները հայտնվել են քաղաքական ցնցումների մեջ։ Դրա լավագույն ապացույցը հենց Նիկոլ Փաշինյանի վարքագիծն է՝ վաղ առավոտյան դեռ քնաթաթախ վիճակում մամուլի ասուլիսներ տալու և անհանգիստ հայտարարություններով հանդես գալու տեսքով։

Փաշինյանի բացառապես անհիմն մեղադրանքներով ու անձնական բնույթի վիրավորանքներով անհավասարակշիռ պահվածքը խոսում է մեկ բանի մասին՝ իշխանությունը խուճապի մեջ է։ Ակնհայտ է, որ իշխող ՔՊ-ն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ միակն է, որ ամբողջ քարոզարշավի ընթացքում ոչ մի ծրագրային բովանդակությամբ հանդես չի գալիս, այլ առաջնորդվում է փողոցային բառապաշարով քաղաքական ընդիմախոսների հասցեին ցեխ շպրտելու գործելաոճով։

 Հիշեցնում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ունի երկար տարիների քաղաքական ճանապարհ։ Այս ամբողջ ընթացքում կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գործունեությունը մշտապես ուղղված է եղել պետության, հայրենիքի և ժողովրդի շահերի պաշտպանությանը։

 «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը համագործակցության հուշագրեր ունի արտերկրի մի շարք քաղաքական ուժերի հետ, այդ թվում՝ Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների կուսակցության, ինչպես նաև Ռուսաստանի «Եդինայա Ռոսիա» կուսակցության հետ։ Գագիկ Ծառուկյանը տարիներ առաջ շուրջ երեք տասնյակ եվրոպացի պատգամավորների բերեց Հայաստան և Արցախ՝ միջազգային հանրությանը ցույց տալու համար, որ Արցախը գոյություն ունի, որ այնտեղ ապրում են մարդիկ, և որ այն պարզապես «պատերազմի գոտի» չէ։ Տարբեր քաղաքական ուժերի հետ համագործակցությունը մշտապես ծառայել է մեկ նպատակի՝ միջազգային հարթակներում Հայաստանի հեղինակության բարձրացմանն ու հայկական շահի պաշտպանությանը։

Մենք միանշանակ ենք մեր դիրքորոշման մեջ․ որևէ բռնաճնշում, որևէ հալածանք և որևէ քաղաքական հետապնդում չի կարող ազդել մեր քաղաքական ուղեգծի վրա։ Մենք միշտ պաշտպանել ենք և շարունակելու ենք պաշտպանել հայկական շահը և Հայաստանի Հանրապետության իրական պետական շահերը։

 Տեղի ունեցողը գնահատում ենք որպես նպատակային և համակարգված հարձակում ընդդիմադիր քաղաքական ուժի և պատգամավորության թեկնածուների դեմ՝ նախընտրական գործընթացների ամենաթեժ փուլում։

 Հրավիրում ենք նաև միջազգային կառույցների, մեր երկրում իրենց դիվանագիտական առաքելությունն իրականացնող պաշտոնյաների, դիտորդների ուշադրությունը այս հակաօրինական գործընթացների վրա։ Եթե դուք չեք տեսնում, կամ չտեսնելու եք տալիս այս խայտառակ իրողությունները, երբ Նիկոլ Փաշինյանը անգամ ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ է հնչեցնում ընդդիմության առաջնորդների նկատմամբ, ուրեմն դուք ոչինչ չեք տեսնում։ Կից ներկայացնում եմ նախօրեին Շիրակի մարզում կայացած հանդիպումների վերաբերյալ տեսանյութը, որպեսզի պարզ դառնա թե ինչից հետո Նիկոլ Փաշինյանը հայտնվեց հոգեխանգարմունքի մեջ»,-նշել է Իվետա Տոնոյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>