Արա Այվազյանը ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների ուշադրությունը հրավիրեց Փաշինյանի հռետորաբանության վրա
«Հատուկ մտահոգություն է առաջացնում մեր արցախցի հայրենակիցների նկատմամբ խոսույթը, որը միտված է հակադրել մեր եղբայրներին ու քույրերին հայաստանցիների դեմ»,- հայտարարեց արտակարգ և լիազոր դեսպան, ԲՀԿ կողմից պատգամավորության թեկնածու Արա Այվազյանը ԲՀԿ քաղաքական թիմի անդամների կողմից հրավիրած հրատապ ասուլիսում։
Նա ընդգծեց, որ ընտրական գործընթացի մասնակիցների նկատամամբ վարչապետ Փաշինյանը հնչեցնում է վիրավորնքնարե, սպառանլիքներ, որն անընդունելի ու մերժելի հռետորաբանություն է։
«Ազատ, արդար, անկախ ընտրությունները չեն կարող տեղի ունենալ առանց քաղաքական մրցակիցների նկատմամբ հարգանքի դրսևորման, չի կարող տեղի ունենալ ազատ կամարտահայտություն, երբ քաղաքական մրցակիցների անվտանգությունը չի ապահովվում։ Հետևաբար ես այսօր կոչով դիմում եմ Հայաստանում հավատարմագրված դիվանագետներին, միջազգային կազմակերպություններին, կոչ ենք անում, հարգելի գործընկերներ, որ դուք հրապարակային կերպով արտահայտեք ձեր հանձնառությունը և հավատարմությունը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ազատ, արդար ընտրություններին»,-ասաց նախկին ԱԳ նախարարը։

