Մակրոնի և Զելենսկու այցը Երևան առանց հետևանքներ չմնաց. Զախարովան՝ Փաշինյանի և երևանցի կնոջ բանավեճի մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Վլադիմիր Զելենսկու այցը Երևան «եվրոպական արժեքներ» է թողել Նիկոլ Փաշինյանի դեմքին։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Փաշինյանի և երևանցի կնոջ բանավեճին:
«Մակրոնի և Զելենսկու այցը Երևան առանց հետևանքներ չմնաց՝ «եվրոպական արժեքներն» ակնհայտ են»,-գրել է Զախարովան:

