Մեծ խաղի փոքր խաղացողները․ Նիկոլը բացահայտեց ծրագրերը (տեսանյութ)
Եթե 2021–ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը խաբում էր և հանդես գալիս «ռազմահայրենասիրական» դիրքերից, ապա հիմա խաբում է միայն խաղաղության թեմայով։ Մնացած հարցերում նա բաց տեքստով ասում է, որ իշխանությունը պահում է, որպեսզի սպասարկի Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը՝ տարածքները հանձնելուց մինչև Հայաստանի լիկվիդացում։
Նիկոլը աշխարհաքաղաքական մեծ խաղի փոքրիկ խաղացող է՝ գործիք։ Հայաստանին վերապահված է մանրադրամի դերը։ Մեծ խաղն ուղղված է Ռուսաստանի և Իրանի դեմ։
Մենք նեոռասիզմի զոհ ենք դառնում։ Վիճակը կարող է փրկել հայ ժողովուրդը՝ հունիսի 7–ին գնալով ընտրատեղամաս և մերժելով Հայաստանն աշխարհաքաղաքական խաղերին զոհաբերող Նիկոլ Փաշինյանին։
Հ․Գ․ Մեծ խաղի առանձին դետալներին ենք անդրադարձել Ստեփան Դանիելյանի հետ։
«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

