Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան
19
Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Պատերազմ Արցախում
Սա խոշտանգում է թե՛ Արեգնազի, թե՛ նրա դստեր համար. Նաիրա Զոհրաբյանը՝ ակցիայի ժամանակ Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը դեմ են վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Թմրանյութ շարողների «մաֆիան» ահաբեկում է գյուղացիներին. ծեծ, խուզարկություն. «Ժողովուրդ» Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան «Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների վերաբերյալ հաշվետվության Շնորհավորանք՝ քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի դստերը Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված

«Հրապարակ». Հավանականությունը, որ Ադրբեջանը պատերազմ կսկսի, եթե իշխանության գա ընդդիմությունը, հավասար է զրոյի. Ռուսաստանը դա թույլ չի տա

«Հրապարակը» գրում է
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը եւ Զելենսկու հայտարարություններն այն ռուբիկոնն էին, որից հետո ամենապրոհայկական տրամադրված գործիչներն անգամ Ռուսաստանում փոխեցին իրենց դիրքորոշումը։ Կրեմլյան քարոզիչներն այլեւս ամենօրյա ռեժիմով քննարկում են Փաշինյան-Պուտին մոտակա «ապահարզանը»։ Որքան էլ Փաշինյանը դեմ է այս ձեւակերպմանը, այն ավելի կոնկրետանում է, եւ հայկական թեման ՌԴ TV-ների եթերներում հաջորդում է ուկրաինականին։ ՌԴ Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Չիժովը մայիսի 11-ին ՌԴ հանրային հեռուստաընկերության եթերում կոչ արեց՝ Ռուսաստանի ձայնը լսելի դարձնել յուրաքանչյուր հայի: «Հունիսի 7-ին Հայաստանում ընտրություններ են, եւ ԵՄ ամբողջ շրջիկ կրկեսը, որը եկել էր Երեւան, անում էր ամեն ինչ, որ ապահովի Փաշինյանի եւ նրա կուսակցության հաղթանակն ընտրություններում։ Ահա ինչու հիմա, ընտրություններից առաջ մնացած այս մի քանի օրերին Ռուսաստանի ձայնը պետք է այնպես հնչի, որ դա հասնի յուրաքանչյուր հայ ընտրողի»,- ասաց նա։ Պետդումայի փոխնախագահ Ալեքսանդր Բաբակովն էլ հայտարարեց. «Եթե հայ ժողովուրդն ինքնուրույն չի կարողանում ազդել Հայաստանի ղեկավարության որոշումների վրա, ապա տնտեսական քայլերը կարող են օգնել ՀՀ ղեկավարությանը՝ լսել Ռուսաստանի եւ սեփական ժողովրդի դիրքորոշումը»։

Ի՞նչ քայլեր սպասել Ռուսաստանից․ լսել ենք ռուս քաղաքագետ, քաղաքագիտության դոկտոր Միխայիլ Ալեքսանդրովին, որին չի կարելի համարել Կրեմլի քարոզիչ, եւ որը սովորաբար օբյեկտիվ կարծիքներ է հնչեցնում:

- Լրագրողների հետ հանդիպ­ման ժամանակ ՌԴ նախագահը շեշտեց, որ իրենք դեմ չեն լինի, եթե Հայաստանը որոշի դուրս գալ ԵԱՏՄ-ից։ Քաղաքագետներն են անդրադառնում «քաղաքական ապահարզանին»: Ձեր կարծիքով, որքա՞ն հեռու կգնա Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու հարցում:

- Նախ՝ պրոպագանդիստների մասին. կհիշեք՝ Պուտինի ասուլիսի ժամանակ լրագրողը, որը տվել էր Հայաստանի մասին հարցը, ամեն կերպ փորձում էր նրան սադրել Փաշինյանի դեմ ագրեսիվ հայտարարությունների: Մինչ այդ Զելենսկին մեկնել էր Բաքու, եւ ոչ մի արձագանք Ռուսաստանի ԱԳՆ-ի կողմից չեղավ, եւ ոչ ոք նրան չդատապարտեց, չհաշված մասնավոր անձանց գնահատականները մամուլում: Ոչ մի պաշտոնական դատապարտում չեղավ մամուլում, չնայած Զելենսկին ստորագրել էր Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության համաձայնագիր: Պուտինին հատուկ տրվեց հարցը, որպեսզի նա քննադատի Փաշինյանին՝ Զելենսկու հետ հանդիպման համար, իսկ դա հետագայում կօգտագործվեր՝ ցույց տալու, որ Ռուսաստանը երկակի ստանդարտներ ունի` աչք է փակում Ալիեւի իրականացրած բեսպրեդելի վրա եւ քննադատում է Հայաստանին: Բայց Պուտինը, ի պատիվ իրեն, չտրվեց այդ սադրանքին: Զելենսկու, նրա այցի մասին նա ոչինչ չասաց, իսկ Փաշինյանին քննադատեց ոչ թե Զելենսկու հետ հանդիպման համար, այլ այն բանի, որ նա վարում է պրոարեւմտյան քաղաքականություն եւ պատրաստվում է մտնել ԵՄ: Այդ ասուլիսից հետո Պեսկովի լրատվամիջոցները՝ Պեսկովն է վերահսկում մեր ԶԼՄ-ները, սկսեցին շահարկել Զելենսկու այցի թեման: Նրանց դուր չեկավ, որ Պուտինը չսրեց Զելենսկու այցի խնդիրը Երեւան եւ Բաքու, եւ նրանք սկսեցին ուռճացնել Զելենսկու հայտարարությունների թեման: Փաշինյանը դրան չարձագանքեց, թեեւ ակնհայտ էր, որ դա ընդհանուր նշանակության միջոցառում է, եւ Փաշինյանը չէր կարող Զելենսկու բերանն այդտեղ փակել: Նա ինչ ասես, կարող էր ասել:

- Բայց Զախարովան էլ ասաց, որ Հայաստանը պետք է արձագանքեր, երբ Զելենսկին խոսեց Կարմիր հրապարակում իր դրոնների ներկայության մասին:

- Հետո, իհարկե, այո: Զելենսկու հայտարարությունից հետո Հայաստանը պարտավոր էր արձագանքել, եւ այդ քննադատությունն արդարացի էր: Հայաստանը մեր դաշնակից երկիրն է: Ադրբեջանն էլ է դաշնակից, բայց բոլորը հասկանում են, որ Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ չէ, ԵԱՏՄ անդամ չէ, նրա հետ համաձայնագրում չկա ռազմական փոխօգնության մասին կետ: Ադրբեջանը բավականին պայմանական դաշնակից է եւ կարող է Ռուսաստանի հանդեպ նման բաներ թույլ տալ, բայց Հայաստանից ռեակցիա էր սպասվում, որը չեղավ Փաշինյանի կողմից: Բայց կային հայտարարություններ, թե Փաշինյանը Զելենսկուն ամբիոն էր տրամադրել Ռուսաստանի վրա հարձակումների համար եւ այլն… Դրանք բացարձակ անարդար պնդումներ են: Ինչպե՞ս կարող էր Փաշինյանը չտրամադրել ամբիոն, եթե Զելենսկին եկել էր մասնակցելու այդ միջոցառմանը: Առհասարակ, այդ միջոցառումը Փաշինյանի համար այլ նշանակություն ուներ՝ ընտրություններից առաջ բարձրացնել իր շանսերը, բայց, իմ կարծիքով, դա այնքան էլ չստացվեց:

- Մենք այս պահին շատ կախյալ ենք Ռուսաստանից, եւ այդ այցից հետո Հայաստանում հոռետեսություն կա` գազի թանկացումից ու միգրանտների արտաքսումից մինչեւ ատոմակայանի կանգնեցում, ուրանի մատակարարման դադարեցում:

- Կարծում եմ՝ Ռուսաստանում արդեն կոնսենսուս է ձեւավորվել անգամ նրանց շրջանում, ովքեր Հայաստանին լավ են վերաբերվում, որ եթե Փաշինյանը վերընտրվի, միեւնույն է` Հայաստանին տանելու է դեպի Արեւմուտք: Հայ հասարակությունը չի դիմադրելու, եւ Հայաստանի վերակողմնորոշումը դեպի Արեւմուտք անխուսափելի է լինելու, ուստի Ռուսաստանի համար իմաստ չկա շարունակել վճարել Փաշինյանի արեւմտյան կողմնորոշման համար: Բոլոր արտոնությունները Հայաստանից կխլվեն, գազի գինը կբարձրանա, միգրանտների նկատմամբ խստացումներ կլինեն, ապրանքների նկատմամբ, որոնք այստեղ են գալիս, սահմանափակող մաքսատուրքեր կկիրառվեն` ժամանակի հետ: Ատոմակայանի հետ կապված՝ այնքան էլ վստահ չեմ․ մենք պայմանագիր ունենք, որը Ռուսաստանը կպահպանի: Ինչպե՞ս կարող ենք կանգնեցնել ատոմակայանը: Մենք երբեք այդպես չենք վարվում: Անգամ ՆԱՏՕ-ի անդամ Բուլղարիայի հետ մենք այդպես չենք վարվում, այնտեղ էլ ենք ուրան մատակարարում, սպասարկում կայանը: Կարծում եմ, կայանի հետ կապված՝ չարժե անհանգստանալ, բայց առեւտուրը, միգրացիան եւ էներգառեսուրսների մատակարարման սահմանափակումներ անպայման կլինեն: Եթե Հայաստանում որեւէ մեկը կարծում է, թե Ադրբեջանը Հայաստանին պահելու է, Հայաստանի ծախսերն իր վրա է վերցնելու, խորապես սխալվում է:

- Մայիսի 28-ին լինելու է ԵԱՏՄ հերթական նիստը, Փաշինյանը չի մասնակցի, թեեւ Պուտինն ասել է, թե մինչեւ այդ նիստը ժամանակ է տալիս, որպեսզի որոշում ընդունվի: Հնարավո՞ր է, որ Ռուսաստանը եւ ԵԱՏՄ մյուս անդամ երկրները միակողմանիորեն դադարեցնեն Հայաստանի անդամությունը: Փաշինյանը եւ Արարատ Միրզոյանն ասում են, որ մենք ենք ընտրելու ընտրության պահը:

- Պուտինը, հավանաբար, ցանկանում էր այդ նիստի ժամանակ ընդունվելիք որոշումը նաեւ Փաշինյանի հետ քննարկել, բայց Փաշինյանը որոշեց չներկայանալ նիստին: Անկախ նրա ներկայությունից, քննարկումը կայանալու է: Կարող են Հայաստանը հեռացնել ԵԱՏՄ-ից, թե ոչ՝ չեմ կարող ասել, իրավական տեսանկյունից պետք է նայել, բայց ամեն երկիր կարող է սահմանափակումներ մտցնել առեւտրի, միգրացիայի հարցերում: Բացի դա՝ Ռուսաստանը կարող է անել քայլեր, որոնք չեն վերաբերում ԵԱՏՄ-ին: Օրինակ, գազի մատակարարումը սուբսիդավորված գներով՝ զուտ Ռուսաստանի բարի կամքն է: Իհարկե, այդ միջոցները կկիրառվեն, եթե Փաշինյանը վերընտրվի: Իսկ եթե չվերընտրվի, հարցն ինքնին կվերանա, քանի որ, որքան գիտեմ, ձեր ընդդիմությունը չի ձգտում ԵՄ մտնել, եւ ամեն ինչ կկարգավորվի:

- Փաշինյանը մեր ժողովրդին պատերազմով է սպառնում: Եթե չհաղթի ընտրություններում, եւ եթե Ադրբեջանն իրոք հարձակվի, ինչպե՞ս կպահի իրեն Ռուսաստանը:

- Ադրբեջանն ավելի շուտ պատերազմ կսկսի, եթե Փաշինյանը մնա իշխանության: Նա նորանոր զիջումներ կպահանջի նրանից, քանի որ այդ տակտիկան արդեն արդյունք է տվել, Փաշինյանն անընդհատ գնում է զիջումների: Ե՛վ Տավուշում, ե՛ւ Սահմանադրությունն է պատրաստվում փոխել, ե՛ւ 300 հազար ադրբեջանցիներին է մտադիր ներս թողնել Հայաստան, եւ ցեղասպանության ճանաչումն է չեղարկել, Արցախն է ուրանում: Եթե Հայաստանը նոր ղեկավար ունենա, Ռուսաստանը, իհարկե, կաջակցի` թույլ չի տա, որ Ադրբեջանը պատերազմ սկսի: Հավանականությունը, որ Ադրբեջանը պատերազմ կսկսի, եթե իշխանության գա ընդդիմությունը, հավասար է զրոյի: Իսկ Փաշինյանին չէին վստահում՝ հաշվի առնելով այն ամենը, որ նա ասում ու գրում էր Ռուսաստանի մասին` դեռ լինելով ընդդիմադիր: Այդ ամենը հայտնի է եղել, եւ ռուսական իշխանությունը նրան միշտ է կասկածանքով վերաբերվել: 2022-ին, երբ Ադրբեջանի հետ սահմանին կոնֆլիկտներ առաջացան, եւ Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին, Ռուսաստանի ղեկավարությունը, հավանաբար, տպավորություն ուներ, որ Փաշինյանը փորձում է նրան ներքաշել Ադրբեջանի հետ պատերազմի մեջ` այն պայմաններում, երբ մենք այն ժամանակ լարված իրավիճակ ունեինք ռազմաճակատում: Նահանջում էինք Խարկովի տակից, ստիպված էինք Խերսոնից դուրս գալ, հետո մեզ մոտ մոբիլիզացիա հայտարարեցին, որովհետեւ զինվորների պակաս կար ռազմաճակատում: Հենց այդ շրջանում սկսվեցին Հայաստանի կոնֆլիկտներն Ադրբեջանի հետ սահմանին: Եթե այդ ժամանակ Հայաստանի իշխանության ղեկին այլ անձ լիներ, Ռուսաստանի ռեակցիան այլ կլիներ 22 թվականին:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>