Անսասան, հաղթանակն առջևում է Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի»
19
Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Պատերազմ Արցախում
Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել

ԵԽԽՎ-ն դաղալություն է անում...

ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարարությունը՝ ԵԽԽՎ միջանկյալ՝ 13․05․2026, հայտարարության վերաբերյալ.

Հիմնազուրկ են պնդումները, թե հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ «Հայաստանի իշխանությունների և շահագրգիռ կողմերի միջև» կառուցողական համագործակցություն» է հաստատվել, այն դեպքում, երբ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերի նկատմամբ իշխանությունները կիրառում են ողջ պատժիչ զինանոցը՝ քրեական հետապնդումներ, ատելության խոսք, տարրական բարեվարքությանը հակասող ոչ նորմատիվ բառապաշար, թիրախավորում։

Ներկայացված դիտարկումներն ու գնահատականները չափազանց անորոշ են, ընդհանրական և մակերեսային՝ առանց խնդիրների համակարգված բնույթը հաշվի առնելու։ Մինչդեռ խոսքը ոչ թե առանձին դրվագների կամ՝ «լարված քաղաքական մթնոլորտի» այլ՝ իշխանական հետևողական քաղաքականության մասին է, որի նպատակը բացառապես վերարտադրվելն է։
 
 
Սրանք ներառում են վարչական վերահսկողության և ռեպրեսիվ, ինստիտուցիոնալ ճնշումները, ընտրովի արդարադատությունը, այլակարծության սահմանափակումները, քաղաքական հալածանքները։
 
Փաստացի հավասարության նշան է դրվում իշխանության և ընդդիմության միջև, այն դեպքում, երբ իշխանության կողմից ամբողջությամբ վերահսկվում է պետական համակարգը, չարաշահվում են վարչական ռեսուրսները, իրավապահ մարմինները, տեղեկատվական դաշտի զգալի հատվածը և քաղաքական օրակարգ ձևավորելու հիմնական գործիքները։
 
Ոչ հասցեական գնահատականները ոչ թե զսպում, այլ ավելի են քաջալերում գործող իշխանությանը՝ ստեղծելով միջազգային հանդուրժողականության և անպատժելիության մթնոլորտ, ինչը տվյալ ժամանակահատվածում չի նպաստում ժողովրդավարական ընտրությունների սկզբունքի գործադրմանը։
 
Տարակուսելի է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերի մտահոգությունները մի մասը արձանագրվել են սոսկ որպես «լսված» իրողություններ, մինչդեռ իշխանական թեզերը արձանագրվել են իբրև հաստատված փաստեր:
 
Չեն արտացոլվել և շեշտադրվել հանդիպման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված բանավոր և գրավոր մի շարք դիտարկումներ, որոնք վերաբերում են․
Հայաստանում խորացող ավտորիտար ռեժիմին, իշխանության բոլոր ճյուղերը գործադիրի ձեռքում կենրոնանալուն, ինչը գրեթե անհնար է դարձնում ընտրությունների ազատությունն ու մրցակցայնությունը։
 
Դատական իշխանության կախվածությունն ու ընտրովի արդարադատությունը․ երբ չհաստատված կամ շինծու փաստերը դրվում են մեղադրանքի հիմքում՝ քաղաքական մեծամասնությանը առիթ տալով դատական համակարգը դարձնելու քարոզչական գործիք՝ դատավճիռների բացակայության պայմաններում հրեշայնացնելով քաղաքական ընդդիմախոսներին։
 
Ընտրական Օրենսգրքի փոփոխությունները, որոնք ընդունվել են ընտրություններից երկու ամիս առաջ՝ հակասելով իրավական կայունության սկզբունքին և Վենետիկի հանձնաժողովի երաշխավորություններին։
 
Ներքին դիտորդների հավատարմագրման հարցում ԿԸՀ-ին տրված ընդլայնված հայեցողական լիազորությունները։
 
Իշխանությունների կողմից քարոզարշավից առաջ և ընթացքում լայնորեն չարաշահվող վարչական ռեսուրսները և հանրային միջոցները․ ՍԴ անդամների աշխատավարձերի, կենսաթոշակների բարձրացումը, յուրայիններին պարգևավճարները, որոնք նախատեսված չեն տարեկան բյուջեում։
 
Մեդիա հասանելիության անհավասարությունը՝ Հանրային հեռուստատեսության կողմից կառավարության գործունեության անհամաչափ լուսաբանումը և ընդդիմախոսներին վարկաբեկումը։
 
Նվիրատվությունների և բարեգործության կանոնների՝ ընտրովի կամ անհամապատասխան կիրառումը։
 
Գործող վարչապետի և վարչախմբի կողմից անվտանգայնացված դիսկուրսի մանիպուլյացիան և վախի մթնոլորտի ձևավորումը՝ այլ թեկնածուների ընտրվելու պարագայում պատերազմի սպառնալիքով հանրության ահաբեկումը։
 
Դատախազությանը և իրավապահ համակարգին հրապարակային հրահանգներ տալը։
 
Քաղաքական ընդդիմախոսներին բանտարկելու կամ պատժելու հայտարարությունները։
 
Բացարձակապես անհիմն է և ոչ հավասարակշռված «Հայ Առաքելական Եկեղեցու՝ քաղաքականության մեջ աննախադեպ ներգրավվածության» մասին հայտարարության մեջ տեղ գտած հաստատումը։ Մինչդեռ հավասարակշռված արձագանքի դեպքում ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Հայ Առաքելական եկեղեցու և նրա առաջնորդի՝ Վեհափառ Հայրապետի նկատմամբ հակասահմանադրական գործողություններին և բռնաճնշումներին, ներառյալ ՔՊ նախընտրական ծրագրում տեղ գտած Վեհափառին հրաժարական պարտադրելու հակաիրավական հանձնառությունը։
 
Հուսով ենք, որ ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը, հետամուտ ժողովրդավարության և մասնավորապես՝ ազատ կամարտահայտությամբ իշխանության ձևավորման բացարձակ արժեքին, իր հետագա դիտարկումները կկառուցի առավել խորքային, փաստարկված և համակողմանի ուսումնասիրության վրա։
Համագործակցության պատրաստակամությամբ և հարգանքով՝
ՀՀ ԱԺ «ՀԱՅԱՍՏԱՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ
13․05․2026․ ԵՐԵՎԱՆ
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>