Ես էլ ասում եմ՝ ով ՔՊ-ին ընտրեց, ընտրելու է Ալիևին ու Էրդողանին. Գագիկ Ծառուկյան
«Մենք ունենք ծրագիր, քննարկված է ոլորտների մասնագետների հետ։ Ունենք լավ, խելացի թիմ, նրանք պաշտոն չեն ուզում, ասում են՝ եկել ենք պետության համար»,-քարոզարշավի շրջանակում Գոշ համայնքում բնակիչներին հետ հանդիպմանն ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Նա նշեց, որ ցանկանում է՝ մեր երեխաներն ապրեն ապահով երկրում. «Պետք է լինի երաշխավորված խաղաղություն, բարգավաճ Հայաստան, բարեկեցիկ կյանք։ Դա հնարավոր է։ Բոլորս միասին պետք է ընտրություն կատարենք»։
Ըստ Գ.Ծառուկյանի, եթե իշխանությունը չի կարողանում ղեկավարել, պետք է գնա. «Ձեր պատճառով մի ամբողջ ժողովուրդ չպետք է տուժի, հեղինակազրկվի։ Մեկը կա, թող ինձ հակառակն ապացուցի, ասեմ՝ հալալ է քեզ։
Ես Հարվարդ չեմ ավարտել, այլ կյանքի դպրոց եմ ավարտել, անգիր գիտեմ այսօրվա այս օրին... Իհարկե, ես էլ եմ մեղավոր, որ նույն Նիկոլ Փաշինյանի համար հրապարակ գնացել եմ, ձայն եմ տվել, հավատացել եմ»։
Նա ընդգծեց, որ անհնարին ոչինչ չկա, ամեն ինչ էլ լուծելի է, միայն պետք են ճիշտ մասնագետներ, կուսակցական պատկանելիությունը չպետք է կապ ունենա, այլ մարդու գիտելիքը, աշխատանքը, հարգանքը»։
Նա նաև շարունակեց. «Այսօր ասում է ՝ Ծառուկյանին ընտրեցիք, ընտրելու եք Լուկաշենկոյին, ես էլ ասում եմ՝ ով ՔՊ-ին ընտրեց, ընտրելու է Ալիևին ու Էրդողանին։
Ասում են՝ Ծառուկյանը երեք գույնի սառոչկա է հագնում, Ծառուկյանի տղեն Բելառուսում է... Արա, գնացեք դուք մեր գերիներին բերեք, ամոթ է, մեր գենելաները, նախագահներն այնտեղ նստած են, ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, շանտաժի միջոց է»։
Մանրամասն՝ տեսանյութում։

