Ապարանում ուսուցիչներն ու աշակերտները դասի ժամին եկել են ՔՊ քարոզարշավին
Հայաստանի Արագածոտնի մարզի Ապարան համայնքի երեք դպրոցների ուսուցիչներն ու աշակերտները մայիսի 13-ին ներկա են գտնվել երկրի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավին:
Քանի որ հիմա արձակուրդային շրջան չէ, հետևաբար նրանք քարոզարշավին մասնակցել են դասաժամերի ընթացքում:
Խոսքը, մասնավորապես, Արագած և Քուչակ գյուղերի դպրոցների աշակերտների և ուսուցիչների մասին է: NEWS.am-ի փոխանցմամբ՝ Արագած գյուղի ուսուցիչների մի մասը մնացել է դպրոցում և քարոզարշավին գալիս են հերթափոխով:
Առնվազն երեք ուսուցիչ խոստովանել են, որ եկել են քարոզարշավին մասնակցելու համար:
Աշխատանքային ժամերին քարոզարշավին մասնակցում են նաև քաղաքի Մշակույթի տան աշխատակիցները, ինչպես նաև Արագած գյուղի դպրոցի հավաքարարները:

