Ի՞նչ է կատարվում Մասյացոտնի թեմում
«Չի կարող պետությունը միջատել այն հարաբրություններին, որն իրավունքով չի կարգավորվում»,- ասուլիսում հայտարարեց փաստաբան Արա Զոհրաբյանը։
Նա անդրադարձավ Մասյացոտնի թեմի շուրջ ստեղծված «իրավական» իրավիճակին։
«Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն ազատել էր պաշտոնից, դադարեցվել էր՝ որպես թեմի առաջնորդի լիազորությունները, այդ թվում բանկային ոլորտում։
Արման Սարոյանը դիմելով դատարան՝ վիճարկել էր այդ տնօրինությունը, որպես հայցի ապահովման միջոց դատարանից խնդրել էր ապահովել, որպեսզի շարունակի պաշտոնավարել։ Դատարանն էլ միջոցներ էր ձեռնարկել։
Հայաստանի դատարանները չէին կարող նման վեճեր քննել, քանի որ Հայաստանի օրենսդրությունը, միջազգային պայմանագրերը երաշխավորում են եկեղեցու ներքին ինքնակառավարման իրավունքը, արգելվում է պետական մարմիններին պետությանը միջամտել եկեղեցու ներքին գործերին։
Սա ամրագրված է մեր օրենքներով»։
Աղբյուրը` Panorama.am

