Իսկ Արևմուտքը հայերի համար վերապահել է... քրդերի ճակատագիրը, որոնց օգտագործում են ու «քցում»
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը նկատում է. «Ռուսաստանի նախագահը ակնարկեց, որ իրենք կարող են հեռանալ տարածաշրջանից եւ դա հայ ժողովրդի որոշումը պետք է լինի։
Մի կողմ դնենք ստամոքսա-տնտեսական խնդիրները, որոնք հայ ժողովրդի մի զգալի հատվածն առաջնային է համարում (չնայած այդ հարցում էլ չի կարողանում հասկանալ վիճակը)։
Ովքեր են լրացնելու աշխարաքաղաքական առումով «դատարկված» տարածաշրջանը։ Դա պատկերացնելու համար մեծ երևակայություն պետք չէ ունենալ, ուղղակի պետք է հիշել, թե ինչ է եղել մինչև ռուսների գալը։
16-րդ դարից սկսած Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայիս տարածքը եղել է Օսմանյան կայսրության եւ Պարսկաստսնի մրցակցության վայր, եւ հիմնական պատերազմներն ընթանում էին Երևանի բերդի համար, որը հենց դրա համար էր կառուցվել։
Այդ պատերազմներում հիմնական զոհերն ու տեղահանությունների մատերիալը հայերն էին։
Սա է նորից կրկնվելու, իսկ Արևմուտքի համար հայերը կիսելու են քրդերի ճակատագիրը, որոնց օգտագործում են եւ քցում, քցում են ու օգտագործում..»։

