Տեսնելով, որ փաստարկը ուժեղ է, այլ բան չեն կարող անել
«Մայր Հայաստան» կուսակցության վերահսկիչ հանձնաժողովի նախագահ Սոնա Աղեկյանը նկատում է. «ՔՊ-ին հանգիստ չի տալիս այն փաստը, որ Անդրանիկ Թևանյանը հետևողական ու հաշվարկված քաղաքական քայլերով հերթով ու կարգով բացում է նիկոլի իշխանության իրական դեմքը։ Տեսնելով, որ փաստարկը ուժեղ է, այլ բան չեն կարող անել, քան հարձակումները, հորինված պիտակավորումները և կազմակերպված հակաքարոզչությունը։ Բայց որքան շատ են փորձում լռեցնել, այնքան ավելի ակնհայտ է դառնում՝ Թևանյանի հարվածը հասել է նպատակին։
ՔՊ-ն իր փոքրիկ խմբակով արդեն մի քանի օր է, ինչ փորձում է դիմադրել այն քաղաքական ապտակներին, որոնք հասցվում են Թևանյանի կողմից։ ժողովուրդն էլ շատ լավ տարբերում է՝ ով է պայքարում իր աթոռը պահելու համար, և ով՝ Հայաստանի համար։
Թևանյանի պայքարը շատ-շատերի համար դարձել է դիմադրության, արժանապատվության և Հայրենիքի կորստյան պահին՝ չլռելու խորհրդանիշ։
Եվ որքան ուժեղանում է խղճուկ խմբակի կողմից վայրահաչոցի ձայնը մեր առաջնորդի նկատմամբ, այնքան ավելի է մեծանում հասարակական աջակցությունը»:

