Այսօր մեկնարկում է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը
Հայաստանում մեկնարկել է 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։
Ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է 19 քաղաքական ուժի՝ 17 կուսակցություն, 2 դաշինք։
Նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։
Հունիսի 6-ին լռության օր է, հունիսի 7-ին՝ ՀՀ քաղաքացիների քվեարկությունը։

