Բարով եք եկել Հայաստան՝ երկիր, որտեղ կա 50-ից ավելի քաղբանտարկյալ, որի զավակաները տանջվում են Բաքվի բանտերում. Մամիջանյանը՝ ԵՄ պաշտոնյաներին
«Հայաստանում ուրախ են ձեզ տեսնել, բայց ուրախ չեն տեսնել որպես Փաշինյանի նախընտրական շոուի մի մասը»,- նախագահական նստավայրի մոտ ակցիայի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ խոսքն ուղղելով ՀՀ-ում գտնվող ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։
Նա նշեց, որ Հայաստանում այսօր և երեկ հավաքվել են մարդիկ, որոնք իրենց համարում են մարդու իրավունքների, քրիստոնեա-դեմոկրատական արժեքների ջատագովներ և պահապաններ։
«Բարով եք եկել Հայաստան՝ մի երկիր, որտեղ կա 50-ից ավելի քաղբանտարկյալ, որտեղ իշխանություն կոչեցյալները հարձակվում են, պայքարում են Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ։
Դուք եկել եք մի երկիր, որի, ըստ պաշտոնական տվյալների, ավելի քան 200 քկմ օկուպացված է Ադրբեջանի կողմից, որի զավակաները Բաքվի բանտերում տանջվում են։
Դուք եկել եք մի երկիր, որի իշխանություններ կոչեցյալ մինչ օրս չգիտեն, թե քանի անհետ կորած կա մեր երկրից։
Մենք բացարձակ հույս չունենք, որ կառավարիչները դրա մասին կխոսեն։ Կառավարիչները նույնիսկ չեն խոսում, երբ Ադրբեջանի նախագահը Բաքվից այստեղ տեսակապով հաթաթա է տալիս»,- ակցիայի ժամանակ ունեցած ելույթում ասաց Մամիջանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Աղբյուրը` Panorama.am

