Կեցցե ԵՄ-ի և Հայաստանի բարեկամությունը. Ուրսուլա ֆոն դեր Լայենն ակտիվ գրառումներ է անում Երևանից
Երևանում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի խաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ։
Զրույցի սկզբում Փաշինյանը ողջունել է հյուրերին Հայաստանում՝ նշելով, որ պահը պատմական է, քանի որ անցկացվում է Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը, ինչը, ըստ նրա, նշանակում է, որ երկրորդ գագաթնաժողովն է ակնկալվում։
Հանդիպումից X-ի իր միկրոբլոգում կարճ տեսանյութ է հրապարակել Ուրսուլա ֆոն դեր Լայենը և կից հայերենով գրառում կատարել. «Կեցցե ԵՄ-ի և Հայաստանի բարեկամությունը»։ Նա նշել է, որ Հայաստանն ու ԵՄ-ն երբեք այսքան մոտ չեն եղել, այսօր այդ համագործակցությունը բարձրացվում է նոր մակարդակի վրա։
Աղբյուրը` Panorama.am

