Արցախի հայաթափմանը համաձայնելու համար... Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պարգևատրվել է ՀՀ Փառքի շքանշանով
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով:
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրեցին Ֆրանսիայի Պատվո լեգիոն-Մեծ խաչ շքանշանով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Էմանուել Մակրոնն իր խոսքում ասել է.
«Պարոն վարչապետ, սիրելի Նիկոլ, քանի որ հիշեցիք այդ իրադարձությունները՝ իսկապես 2022 թվականի աշունը, ես այդ գիշերից ոչինչ չեմ մոռացել։ Պատերազմի սկզբից անցել էր ընդամենը 2 տարի։ Իրավիճակը չափազանց անկայուն էր, և դուք մեծ խիզախություն ցուցաբերեցիք՝ ձեր երկրի համար որոշումներ կայացնելիս։
Բայց ուզում եմ մի պարզ բան ասել։ Նախևառաջ, Ֆրանսիան այդ պահերին, իմ կարծիքով, կատարել է իր պարտքը...»։
Նա էլի ինչ-որ բաներ է ասել, բայց արդեն այսքանն էլ բավարար էր՝ նման կեղծավորոթյունից սրտխառնոց ունենալու համար:
Փաստորեն, ըստ Մակրոնի, Ֆրանսիայի պարտքը Պրահայում, 2022թ հոկտեմբերի 6-7-ին, Արցախի ուրացմանը հավանություն տալն էր՝ շուրջ 150 հազար հայության դեմ թրքախոս ադրբեջանցիների կողմից ցեղասպանության իրականացման՝ Արցախի հայաթափման համար: Ասենք, 1921-ին էլ Կիլիկիայի հայությանը թուրքերին չծախեցի՞ն... Մի մեդալ էլ դրա համար թող տան:

