Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան
10
Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով Պարոնայք պետական պատասխանատուներ, մի քիչ թասիբ ունեցեք, բոլորիս պատվի խնդիրն է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին փաշինյանական ռեժիմի դատարանի որոշումը կբողոքարկվի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թեւանյանի կալանքը երկարացվել է 3 ամսով, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով Դատական նիստ՝ քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դեմ շինծու «գործով» Պատերազմ Արցախում
Վաղն էլ Ադրբեջանը կասի կառավարության որոշումները լավը չեն. փոխելո՞ւ են. Արամ Վարդևանյան «Անհետացած» ծիրանն ու միլիոնավոր դոլարները․ Ո՞ւր են գնացել փողերը․ «Կարճ ասած» Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Ռուսները по-братски ե՞ն իրենց պահել, չէ՛… Նիկոլի ասածները մի ողջ ժողովրդի դեմ ազնիվ չէ օգտագործել Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Մոսկովյան փողոցում ապամոնտաժվում են ծաղկի խանութներ. ի՞նչ իրավիճակ է «Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Հերթական ֆիասկոն «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան Սիլվա Համբարձումյանը ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը. «Իշխանություն» Այսօր կին-քաղբանտարկյալն Արեգնազ Մանուկյանն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ կին, ով կհամարձակվի չլռել Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Ինչու են Մեղրու համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը. «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու 13 մլրդ 900 մլն դոլար. պետական պարտքը՝ հունիսի 30-ի դրությամբ Խաչվերացի տոնին Մայր Աթոռում պատարագ կմատուցի Միքայել սրբազանը Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Գյուղատնտեսության ոլորտում 11.9 %-ով անկում ունենք. Ֆինանսների նախարար Փաշինյանի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել Հ2, TV 5, «Ազատության» անդրադարձերը քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանույանի «գործով» երեկվա դատավարությանը

Չարիքի խմբակը փորձում է իր իսկ պատճառած պատմական ողբերգությունը ներկայացնել որպես պատմական նվաճում, պատմական ամոթն ու խայտառակությունը` պատմական հերոսություն. Բագրատ սրբազան

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Ուստի առեք Աստծո սպառազինությունը, որպեսզի կարողանաք հետ մղել չարին չար օրում և ամեն բան կատարելուց հետո հաստատուն մնալ» (Եփես Զ:13)

Այսօր պատերազմի և խաղաղության թեման հասկանալի պատճառներով դարձել է առաջնային, ավելի ճիշտ` գերառաջնային: Այս շատ բնական թեման հանկարծ ապոկալիպտիկ նշանակություն է ստացել մեր կյանքում:

Իսկ ինչո՞ւ է այսօր այն դարձել գերառաջնային, չէ՞ որ «խաղաղություն է հաստատված, այլևս խաղաղություն է»: Շատ պարզ պատճառով. իշխող խմբակը, տապալած լինելով իր բոլոր խոստումները, այժմ էլ փորձում է իրեն հատուկ խաբեությամբ ու ստով «քվեներ» գողանալ` հանրությանը վախեցնելով պատերազմով կամ դրա բերած արհավիրքով (սա մեկ անգամ արդեն լսել ենք Ոսկեպար-Կիրանցում, երբ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողը պատերազմով սպառնում էր իրեն իսկ ընտրած ժողովրդին):

Սա շատ ընդունված փորձառություն է (practice) հատկապես կաղացող, թույլ կամ բռնապետական իշխանություն ունեցող երկրներում, երբ վախի մթնոլորտի ձևավորմամբ փորձ է արվում կառավարել և վերահսկել հասարակական տրամադրությունները` հուսահատեցնել և մղել հարմարվելու այն իրականության հետ, որ հենց տվյալ իշխանությունն է ստեղծել:

Այսպիսի վարչախմբին հատուկ է թե’ ներքին, և թե’ արտաքին թշնամու ահռելիության և սեփական ժողովրդի անզորության արհեստական կերպարի ստեղծումը` բնականաբար միևնույն ժամանակ հանդես գալով որպես այս անզորության «միակ պաշտպանը» և խաղաղության «միակ գրավականը»: Մեր դեպքում կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցնողը հավակնում է ասել «խաղաղությունը ես եմ»:

Թե ինչ է ասում այսօրվա չարիքի խմբակը, ամբողջությամբ պարզ է.

փորձում է իր իսկ պատճառած պատմական ողբերգությունը ներկայացնել որպես պատմական նվաճում,

պատմական ամոթն ու խայտառակությունը` պատմական հերոսություն,

պատմական ձախողումը` պատմական անհրաժեշտություն և հաջողություն,

պատմական ստրկամտությունը` պատմական ազատագրում,

պատմական սուտն ու կեղծիքը` պատմական ճշմարտություն և արդարություն, և վերջապես

պատմական պարտությունը` պատմական հաղթանակ:

Ինչպես նշեցի, իրենց հետ ամեն ինչ առավել քան պարզ է, քանի որ «նրանց ոտքերը դեպի չարն են ընթանում… նրանք չճանաչեցին խաղաղության ճանապարհը ու նրանց ուղիներում արդարություն չկա, որովհետև նրանց շավիղները, որով ընթանում են, խոտորված են, և նրանք խաղաղությունը չեն ճանաչում» (Ես. 59:7-8), և քանի որ «ամբարիշտներն ու անօրենություն գործողները իրենց ընկերների հետ խաղաղության մասին են խոսում, բայց սրտերում չարություն է» (Սաղմ. 27:3)

Ես կփորձեմ որքան հնարավոր է համառոտ կերպով անդրադառնալ սուրբգրային ընկալմանը և հոգևոր փորձառությանը խաղաղության, պատերազմի, ինչպես նաև նահատակության մասին` որպես էութենական և գոյաբանական (օնթոլոգիական) իմաստով հիմքը և բացարձակ ճշմարտությունը սույն կարևոր թեմաների:

Շարունակելի
Բագրատ արք. Գալստանյան
Աղբյուր՝ 
168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>