Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներին ներսում կոչ ենք անելու աչք չփակել Հայաստանում անթաքույց միահեծան բռնապետnւթյան հաստատմանը. Արթուր Խաչատրյան
Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներին ներսում կոչ ենք անելու աչք չփակել Հայաստանում անթաքույց միահեծան բռնապետության հաստատմանը: Այս մասին երթից առաջ լրագրողներին ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Այսօր ունենք տասնյակ քաղբանտարկյալներ, շինծու գործերով մարդկանց դատում են, անտրամաբանական մեղադրանքներով քրեական գործ են հարուցում և զրկում են ազատությունից: Եթե Եվրոպան որպես իրական բարեկամ է հանդես գալիս Հայաստանի համար, չի կարող աչքերը փակ պահել Հայաստանում տիրող այս ապօրինությունների վրա:
Նիկոլ Փաշինյանը և իր խումբը փորձում են հանրության մոտ իրենց պատկերել որպես արևմտյան արժեքների ու ժողովրդավարության ջատագով, իսկ ընդդիմությանը՝ ռուսական ազդեցության գործակալ: Մենք միշտ հանդես ենք եկել Եվրոպայի հետ սերտագույն հարաբերությունների հաստատման օգտին: Արցախի ժողովուրդը ենթարկվել է էթնիկ զտման, քաղաքակիրթ աշխարհի պարտականությունն է ապահովել նրանց անվտանգ վերադարձը իրենց հայրենիք»,- նշել է նա:
Աղբյուր` Tert.am

