Մեր Հենրիխ Մխիթարյանը դարձավ Իտալիայի կրկնակի չեմպիոն՝ հեղինակելով նաև հաղթական գոլը Հիբրիդային (և ոչ միայն) հարձակում Հայաստանի վրա Զելենսկու այցը՝ աշխարհաքաղաքական սադրանք (տեսանյութ)
4
Ամո՛թ Եվրոպա. Shame Europe լռությունը հանցակցությո՛ւն է. դուք սեղմում եք բռնապետի ձեռքը Այո՛ ժողովրդավարությանը, ո՛չ երեսպաշտությանը․ «Հայաստան» դաշինքի բողոքի ակցիան Մակրոնին և Փաշինյանին միավորում է համատեղ հանցանքն Արցախի նկատմամբ Եվրախորհրդարանն՝ ընդդեմ Ալիևի և Նիկոլի (տեսանյութ) Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպան Հայաստանում ընտրություններից առաջ Ինչո՞ւ Եվրախորհրդարանը «հիշեց» Բաքվին «հայամետ» բանաձևով՝ միաժամանակ շարունակելով գազ գնել Ադրբեջանից ԵՔՀ 8-րդ գագաթաժողովը Երևանում (տեսանյութ) Ազատ արձակեք քրիստոնյա գերիներին. Արgախgիների ակցիան՝ ուղղված Երևանում գտնվող եվրոպական առաջնորդներին. ՈՒՂԻՂ Մակրոնի արյունոտ ձեռքերն ու ցինիկ ժպիտը Սելֆի՝ Մակրոնի հետ. Արցախը դավաճանաբար հանձնելու քավորը Պատերազմ Արցախում
Ամո՛թ Եվրոպա. Shame Europe լռությունը հանցակցությո՛ւն է. դուք սեղմում եք բռնապետի ձեռքը Սա անշնորհակալ քայլ է Հայաստանի կողմից. Սիմոնյանը՝ Զելենսկու Երևան այցի մասին Վրաստանի կառավարությունը սխալ ուղղությամբ է շարժվում․ Կայա Կալլաս Մակրոնի հայտարարությունը երեսպաշտության թարմ և տիպիկ օրինակ է. Աշոտյան Այս իշխանության միակ «եվրոպական» վարքագիծը հակառուսականությունն է, որի գինը վճարելու է շարքային քաղաքացին. Օսկանյան Այո՛ ժողովրդավարությանը, ո՛չ երեսպաշտությանը․ «Հայաստան» դաշինքի բողոքի ակցիան Վաղը սրանք կգնան, իսկ մենք կմնանք մեր պրոբլեմների բեռով, որոնք սրանց չեն հուզում... Ալիևն իր ելույթում արցախցիներին «սեպարատիստներ» է անվանում ու Արցախի ղեկավարներին՝ «պшտերազմական հանցագործներ», իսկ Փաշինյանն, արձագանքելու փոխարեն, ասում է՝ «թենքյու» Էս էլ ու՝ «պլծ». Տիխանովսկայան ժամանել է Հայաստան՝ ԵՔՀ գագաթնաժողովին մասնակցելու համար Ալիևը բացահայտ ծաղրել է Հայաստանում հավաքված «եվրոյոնջաներին» Ռուսատյաց Մակրոնը երևի շատ կուզեր, որ Հայաստանն էլ հայաթափվի Իրական «հիբրիդային հարձակումը» Հայաստանի ընտրողների ազատ կամարտահայտության վրա սա է Պատանդների հարցերով Կանադայի ավագ պաշտոնյային ներգրավեք հայ գերիների ազատման հարցում․ բաց նամակ` Կանադայի վարչապետին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի դեմարշը, նա հականիկոլական լուսանկար է հրապարակել Մակրոնին և Փաշինյանին միավորում է համատեղ հանցանքն Արցախի նկատմամբ Եվրախորհրդարանն՝ ընդդեմ Ալիևի և Նիկոլի (տեսանյութ) Ծառայությունը, որը հայաստանյան ռեժիմն ակնկալում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից, բացառապես նեղ թիմային բնույթ ունի․ Տիգրան Աբրահամյան Ես քահանայի թոռ եմ, «Հայր Մերը» 3 լեզվով գիտեմ. Ռոբերտ Քոչարյան Աջակցությունն այս ռեժիմին նաև վնասում է ժողովրդավարության ընկալմանն ամբողջ աշխարհում. Նարե Սիմոնյան Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպան Հայաստանում ընտրություններից առաջ Մեր Հենրիխ Մխիթարյանը դարձավ Իտալիայի կրկնակի չեմպիոն՝ հեղինակելով նաև հաղթական գոլը Ալիևը տեսակապի միջոցով կմիանա Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին Ո՞վ է Ջևդեթ Յըլմազը. Վարուժան Գեղամյանի անդրադարձը Երևան ժամանող Իսպանիայի վարչապետի ինքնաթիռը վայրէջք է կատարել Անկարայում Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանեց Երևան Ինչո՞ւ Եվրախորհրդարանը «հիշեց» Բաքվին «հայամետ» բանաձևով՝ միաժամանակ շարունակելով գազ գնել Ադրբեջանից Եվրոպական երկրների առաջնորդների ժամանումից առաջ կարմիր գորգը մաքրում են ծնկաչոք ու ձեռքերով. Բացառիկ կադրեր ԵՔՀ 8-րդ գագաթաժողովը Երևանում (տեսանյութ) Ազատ արձակեք քրիստոնյա գերիներին. Արgախgիների ակցիան՝ ուղղված Երևանում գտնվող եվրոպական առաջնորդներին. ՈՒՂԻՂ Ո՞ր փողոցները փակ կլինեն այսօր

Այս իշխանության միակ «եվրոպական» վարքագիծը հակառուսականությունն է, որի գինը վճարելու է շարքային քաղաքացին. Օսկանյան

Այս իշխանության համար միակ «եվրոպական» վարքագիծը հակառուսականությունն է, որի գինը վճարելու է շարքային քաղաքացին՝ ոչ մի միլիմետրով չմոտեցնելով Հայաստանը Եվրոպային՝ ոչ բովանդակային, ոչ արժեքային իմաստով։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

«Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին իր վարչապետությունը սկսեց Երևանում անցկացված ֆրանկոֆոն պետությունների ղեկավարների բարձրակարգ գագաթնաժողովով, և հնարավոր է, որ այն ավարտի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովով։ Այն, ինչ նախատեսված էր որպես ներքաղաքական խթան, կարող է վերածվել ռազմավարական սխալի։

Փաշինյանի համար արտաքին քաղաքականությունը երբեք չի եղել երկրի շահերի պաշտպանության գործիք։ Արտաքին քաղաքական անզգույշ, կտրուկ և անբովանդակ մանիֆեստները բացառապես ներքին լսարանում դիվիդենտներ շահելու նպատակ են ունեցել։ Դրա հետևանքով Հայաստանի նման խոցելի դիրքում գտնվող երկրում հավասարակշռված և մտածված քաղաքականություն վարելու փոխարեն, Փաշինյանն իրեն հռչակել է որպես «Հայաստանը Եվրոպա տանող»։

Սակայն եթե մի քանի տարի առաջ այս մակերեսային «ծրագրին» հավատացողներ կային, այսօր արդեն ակնհայտ է, որ Հայաստանը Եվրոպային ոչ մի քայլով չի մոտեցել, փոխարենը դարձել է աշխարհաքաղաքական հակադրության մարտադաշտ։ Այս «մարտում» Հայաստանը շահելու ոչինչ չունի։ Շահ ունի միայն իշխանությունը, որը հույս ունի հակառուսական օրակարգի դիմաց ստանալ եվրոպացիների լռությունը՝ իր հակաժողովրդավարական քայլերի նկատմամբ։

Սակայն քաղաքացին անցած ութ տարվա ընթացքում արդեն հասկացել է, որ այս քաղաքականության հետևանքով Հայաստանը կորցրել է իր անվտանգային համակարգը, կրել է ահռելի կորուստներ, իսկ դրա դիմաց ոչինչ չի ստացել։ Այս իշխանությունը նույնիսկ կենցաղային հարցում՝ վիզայի ազատականացման խնդրում, չի կարողացել որևէ արդյունք ստանալ եվրոպական չինովնիկներից։

Հայաստանը, այո՛, պետք է սերտ կապեր ունենա Եվրամիության հետ։ Բայց այս իշխանությունն ապացուցել է, որ այդ ուղղությամբ ևս որևէ առաջընթաց չի արձանագրել։ Նրանց համար միակ «եվրոպական» վարքագիծը հակառուսականությունն է, որի գինը վճարելու է շարքային քաղաքացին՝ ոչ մի միլիմետրով չմոտեցնելով Հայաստանը Եվրոպային՝ ոչ բովանդակային, ոչ արժեքային իմաստով։

Այդ համատեքստում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը՝ իր օրակարգով, ընդունվելիք հայտարարություններով և այնպիսի գործիչների ներկայությամբ, ինչպիսին է Վոլոդիմիր Զելենսկին, կարող է ավելի ընդգծել Հայաստանի անհավասարակշիռ արտաքին քաղաքականությունը՝ խորացնելով մտահոգությունները նման ընթացքի տնտեսական ու անվտանգային բացասական հետևանքների վերաբերյալ։

Ուստի Հայաստանի յուրաքանչյուր քվեարկողի համար առավել ակնհայտ է դառնում, որ գագաթնաժողովից մեկ ամիս անց Փաշինյանին տրված յուրաքանչյուր քվե կարող է լինել ի վնաս Հայաստանի անվտանգության և տնտեսական կենսունակության»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>