Աջակցությունն այս ռեժիմին նաև վնասում է ժողովրդավարության ընկալմանն ամբողջ աշխարհում. Նարե Սիմոնյան
«Եվրոպական երկրների առաջնորդները, պարտավոր են այս ռեժիմին ասել, որ նրանք վնասում են ժողովրդավարությանը Հայաստանում։ Աջակցությունն այս ռեժիմին նաև վնասում է ժողովրդավարության ընկալմանն ամբողջ աշխարհում» ,-մարզահամերգային համալիրի դիմաց, որտեղ ընթանում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ասաց Արցախից բռնագաղթած Նարե Սիմոնյանը։
Նշելով, որ ժողովրդավարությունը խոսքի ազատության մասին է՝ Սիմոնյանն ասաց, որ ամեն օր իշխանությունները սահմանափակում են խոսքի ազատությունը՝ հիշեցնելով, որ կան տասնյակ քաղբանտարկյալներ, այդ թվում արքեպիսկոպոսներ և լրագրողներ։
«Նրանք ամեն օր հորինում են օերնքներ՝ սահմանափակելու մեր իրավունքները։ Նարնք ոչ միայն հրաժարվում են պաշտպանել հարյուր հազարավոր արցախցիների իրավուքներն այլև խոչընդոտում են այդ իրավունքների իրացմանը»,- ասաց արցախից բռնագաղթած կինը
Սիմոնյանը նշեց, որ ՀՀ իշխանությունները հրաժարվում են պաշտպանել Արցախի մշակութային ժառանգությունն ամբողջ աշխարհում և ատելության խոսք է քարոզում արցախցիների նկատմամաբ՝ պառակտելով հասարակությանը։
Աղբյուրը` Panorama.am

