Սելֆի՝ Մակրոնի հետ. Արցախը դավաճանաբար հանձնելու քավորը
Նիկոլ Փաշինյանի ձեռքերով Արցախը հայաթափ անողներից մեկը (կամ՝ մի քանիսը), Արցախը դավաճանաբար հանձնելու քավորը, Արցախում հայերի էթնիկ զտում իրականացնողը (կամ՝ իրականացնողներից մի քանիսը) եկել է (են) Երևան, քայլում է (են) Երևանի փողոցներով ու ցինիկաբար հայտարարում, որ Բաքվում կքննարկի (կքննարկեն) հայ գերիների հարցը։
Փափուկ ուժի կիրառումն ու հիբրիդային պատերազմը հենց սա է։ 21–րդ դարում գեբելսյան քարոզչամեքենան կատարելագործվել է և դահիճները ներկայանում են որպես մարդասերներ։ Զոհերին մնում է դահիճներով հիանալն ու հետները սելֆի անելը։
Հ․Գ․ Հայոց ցեղասպանությունից հետո որևէ մեկի մտքով կանցնե՞ր, ասենք, Ջեմալի կամ Թալեաթի հետ սելֆի անել։
«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

