Գերմանիայի կանցլերը չի մասնակցի Հայաստանում կայանալիք ԵՔՀ գագաթնաժողովին
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չի մասնակցի մայիսի 4-ին Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովին, որին մասնակցում է մոտ 50 երկիր։
Սա առաջին դեպքն է, երբ ԵՔՀ ութերորդ գագաթնաժողովը կանցկացվի առանց Գերմանիայի կառավարության ղեկավարի, հաղորդում է DPA լրատվական գործակալությունը։
«Գերմանիայի կանցլերը չի կարող մասնակցել միջոցառմանն այլ պարտավորությունների պատճառով։ Գերմանիայի կանցլերն արդեն մասնակցել է ԵՀՔ երկու հանդիպման և ակտիվ կապի մեջ է շատ մասնակիցների հետ»,-DPA լրատվական գործակալության հարցմանն ի պատասխան ասել է Գերմանիայի կառավարության խոսնակը։
Թե ով է ներկայացնելու Գերմանիան, առայժմ հստակ չէ։ Մերցը մասնակցելու է Բեռլինում մայիսի 4-ին կայանալիք ՔԴՄ նախագահության նիստին։

