Զելենսկին վաղը կգա Հայաստան․ Փաշինյանն է հրավիրել
Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը հայտարարել է, որ կիրակի օրը Հայաստանում բանակցություններ կվարի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Չեխիայի վարչապետը Հայաստան կայցելի կիրակի՝ մայիսի 3-ին, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու։
Հիշեցնենք, որ Զելինսկու Հայաստան այցի մասին լուրերը տարածվել են արդեն մի քանի օր։ Ապրիլի 30-ի ճեպազրույցում Փաշինյանն ասել էր՝ «Եվրոպական քաղաքական համայնքի բոլոր անդամներին սպասում եմ Երևանում, ներառյալ՝ Ուկրաինայի նախագահին»։
Եվրոպական քաղաքական համայնքի ութերորդ գագաթնաժողովը տեղի է ունենալու մայիսի 4-5-ին Երևանում։

