Էջմիածնում ընտրություններն անցան, ՔՊ-ն իր ճռճռան խոստումների մասին մոռացավ
Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ճոռոմ խոստումներ էր շռայլում բնակիչներին։ Խաբում էին, թե՝ ընտրե՛ք ազնվություն, հոգատարություն, աշխատանք։ Ընտրություններն անցան, իսկ իրենց խոստումների մասին մոռացան։
Օրինակ, Էջմիածնի Չարենց թաղամասի մի շարք բնակելի շենքերի շքամուտքերի հոսանքալարերի վթարային վիճակի, ինչպես նաև անտանելի գարշահոտության մասին են «Մայր Հայաստան»-ին ահազանգում այդ թաղամասի բնակիչները։ Նրանք բազմիցս դիմել են համայնքապետարան, սակայն խնդրին լուծում չի տրվել։ Ի դեպ, Բնակկոմունալ վարչության տարեկան հատկացումը, ըստ 2026 թ. բյուջեով նախատեսվածի, կազմում է ավելի քան 362. մլն դրամ։
Ահա սա՛ է ՔՊ-ի իրական պատկերը։ Էստեղ որտե՞ղ եք ազնվություն, հոգատարություն և աշխատանք տեսնում։
Վաղարշապատի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

