Արթուր Ավանեսյանը հացադուլ է հայտարարել Արդյոք Կայա Կալասը պատրաստվում է ստանալ «Արևմտյան Ադրբեջանի» քաղաքացիություն ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է՝ Ադրբեջանի փոխվարչապետը Երևանում է
29
Այցը կապված է Փաշինյանի՝ Ադրբեջանի քաղաքացիների վերադարձի մասին պարտավորությունների հետ. Գաբրիելյանով Հայաստանյան վեց կուսակցություններ նամակ են հանձնում ԵՄ ներկայացուցչությանը Քննարկվել են «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրի հիմնական դրույթներն ու առաջիկա քայլերը (տեսանյութ) Քննարկվել են «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրի հիմնական դրույթներն ու առաջիկա քայլերը (տեսանյութ) Փաշինյանին ու ՔՊ-ին աջակցող, հայության թշնամի Ադրբեջանից պաշտոնական պատվիրակություն է եկել Երևան Ըստ իսրայելայան The Jerusalem Post-ի՝ Նեթանյահուի պատճառով ԱՄՆ-ում Իսրայելի հանդեպ վերաբերմունքը կտրուկ փոխվում է Հունիսի 7֊ի ընտրությունները ճակատագրական նշանակություն են ունենալու. Անդրանիկ Թևանյան Ներկայացվում են «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրի հիմնադրույթները (տեսանյութ) «Դադարեցնել երեսպաշտությունը և պաշտպանել ժողովրդավարությունը». Հայաստանի 6 կուսակցություն նամակ է հղել ԵՄ ղեկավարությանը «Հատիս» նախագիծը նոր շունչ է տվել այս տարածաշրջանին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Այցը կապված է Փաշինյանի՝ Ադրբեջանի քաղաքացիների վերադարձի մասին պարտավորությունների հետ. Գաբրիելյանով Չգործող բեռնատար վերելակը պոկվել և ընկել է հորում աշխատանքներ կատարող 34-ամյա տղամարդու վրա Արթուր Ավանեսյանը հացադուլ է հայտարարել Արդյոք Կայա Կալասը պատրաստվում է ստանալ «Արևմտյան Ադրբեջանի» քաղաքացիություն Հայաստանյան վեց կուսակցություններ նամակ են հանձնում ԵՄ ներկայացուցչությանը Որպես անհետ կորած որոնվող 17-ամյա Հայկանուշ Խաչատրյանը հայտնաբերվել է Քննարկվել են «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրի հիմնական դրույթներն ու առաջիկա քայլերը (տեսանյութ) Հայաստանում հայտնաբերվել է խաղալիք, որի բաղադրության մեջ առկա են թունավոր նյութեր ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է՝ Ադրբեջանի փոխվարչապետը Երևանում է Աղբահանության վարձը թանկացրին, բայց չեն մաքրում քաղաքը (տեսանյութ) Քննարկվել են «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրի հիմնական դրույթներն ու առաջիկա քայլերը (տեսանյութ) Փաշինյանին ու ՔՊ-ին աջակցող, հայության թշնամի Ադրբեջանից պաշտոնական պատվիրակություն է եկել Երևան Մենք մեր մշակույթով ենք հաղթելու. Պարի միջազգային օրն է (տեսանյութ, ֆոտո) Հունիսի 7-ի ընտրությունների գլխավոր մարտահրավերը՝ ընտրողների պասիվությունը Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Ըստ իսրայելայան The Jerusalem Post-ի՝ Նեթանյահուի պատճառով ԱՄՆ-ում Իսրայելի հանդեպ վերաբերմունքը կտրուկ փոխվում է Ակնալիճ գյուղի 27-ամյա բնակիչը տանը թմրամիջոց են հայտնաբերվել Հունիսի 7֊ի ընտրությունները ճակատագրական նշանակություն են ունենալու. Անդրանիկ Թևանյան Աջափնյակում բացվել է ԲՀԿ գրասենյակը (տեսանյութ) Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Թուրքիան ու Ադրբեջանն ուզում են Հայաստանի հետ անել այն, ինչն արեցին Նախիջևանի հետ․ Արման Աբովյան Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ թռիչքային-մարտավարական զորավարժություններ են անցկացնում Բաքվում Հայաստանի դեսպանի լավագույն թեկնածուն Թորոսյան Արսենն է ԱԱԾ պահեստազորի սպաների միության կողմից մշակվել են թեզիսային առաջարկներ ԱԱԾ հեռանկարի վերաբերյալ Մարդիկ համատարած փոփոխություններ են ուզում Նոր անձնագրում Խոր Վիրապը հակառակ կողմից է պատկերված, որ Արարատը չերևա Ներկայացվում են «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրի հիմնադրույթները (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ Երևանում. հարյուրավոր վարորդներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների «Հունիսի 7-ին ձեզ քվե տվողները քվե են տալու Իլհամ Ալիևին». Ոսկան Սարգսյան Իրականացվել է խմելու ջրի նմուշառում, հայտնաբերվել են շեղումներ. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանի դեպքերի մասին

Արդյոք Կայա Կալասը պատրաստվում է ստանալ «Արևմտյան Ադրբեջանի» քաղաքացիություն

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը նկատում է. «Արդյոք Կայա Կալասը պատրաստվում է ստանալ «Արևմտյան Ադրբեջանի» քաղաքացիություն:
Ինչպես գիտեք, մի քանի օրից Երևանում տեղի է ունենալու «Եվրոպական քաղաքական համայնքի» գագաթնաժողովը: Այսօր ծանոթացա «Հայաքվե» նախաձեռնության հայտարարությանը, որով կոչ է արվում եվրոպացի մեր գործընկերներին չեղարկել այդ համաժողովը: Պատճառն այն է, որ նախընտրական այս փուլում նման միջոցառումը դիտարկվում է որպես ուղղակի և փաստացի աջակցություն Նիկոլ Փաշինյանին:
Արդյոք «Հայաքվեի» քաղաքական գնահատականը ճիշտ է: Միանշանակ՝ այո՛: Արդյո՞ք Եվրամիությունն ականջալուր կլինի այս կոչին: Իհարկե՝ ո՛չ: Նրանք աջակցել են և շարունակելու են աջակցել Փաշինյանին մի պարզ պատճառով. նրա անձով նրանք Հայաստանում տեսնում են այնպիսի գործընկերոջ, ում միջոցով կարող են երկիրը վերածել հակառուսական քաղաքականության գործիքի: Այդ իսկ պատճառով, նրանք գործադրելու են հնարավոր բոլոր մեթոդները նրան սատարելու համար:
Մեր ամերիկացի գործընկերները նույնպես փաստացի աջակցում են իշխանություններին: Օրինակ կարելի է բերել Ջեյ Դի Վենսի այցը կամ այն փաստը, որ ամերիկյան կողմը, հայտնի մի ՀԿ-ի խնդրանքով, Հայաստանում արգելափակում է սոցիալական ցանցերի էջեր ու յութուբյան ալիքներ: Այսինքն՝ որոշակի շրջանակներում կա հստակ կոնսենսուս՝ Փաշինյանի ձեռքերով Հայաստանը դարձնել հակառուսական քաղաքականության մաս և հայոց պետականությունը տանել դեպի կառափնարան՝ ընդդեմ Ռուսաստանի Դաշնության:
Սակայն մենք պետք է գիտակցենք, թե ինչ գին է վճարելու Հայաստանն այս ամենի համար: Այդ գնի վերաբերյալ ամենաանկեղծ կանխատեսումները հնչում են մեր հարևան Ադրբեջանից, որը Հայաստանը դիտարկում է որպես «Արևմտյան Ադրբեջան»: Այստեղ է, որ առաջանում է տրամաբանական հարցը. լավ, Կայա Կալասը կգա Երևան, կաջակցի Փաշինյանին, Եվրամիության ուղարկած արագ արձագանքման խումբը կօգնի պայքարել «հիբրիդային սպառնալիքների» դեմ, կփակվեն տասնյակ ալիքներ... բայց երբ Ադրբեջանն անցնի գործնական քայլերի՝ Հայաստանը «Արևմտյան Ադրբեջանի» վերածելու համար, արդյո՞ք Կայա Կալասը պատրաստ է լինելու ստանալ այդ կազմավորման քաղաքացիություն:
Թե՞ նրանց միայն անհրաժեշտ է, որ Հայաստանն արժանանա Արցախի Հանրապետության ճակատագրին: Տեսե՛ք, այսօր Արցախը չկա, սակայն եվրոպացի մեր գործընկերների ընկալմամբ՝ կարևորն այն չէ, որ Արցախը հայաթափվել է, այլ այն, որ այնտեղ այլևս չկան ռուս խաղաղապահներ:
Եթե Հայաստանը նույնպես դադարի գոյություն ունենալ, և ռուսական գործոնն այստեղ վերանա, արդյո՞ք դա Եվրամիության համար դրական արդյունք կլինի: Մտորե՛ք այս մասին և փորձե՛ք ինքնուրույն պատասխանել այդ հարցին. Եվրամիության և Էստոնիայի քաղաքացի Կայա Կալասը պատրաստվո՞ւմ է ստանալ «Արևմտյան Ադրբեջանի» քաղաքացիություն, թե՞ ոչ»:
Մանրամասն՝ տեսանյութում
https://www.facebook.com/watch/?v=1528088382373988
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>