Հայաստանյան վեց կուսակցություններ նամակ են հանձնում ԵՄ ներկայացուցչությանը
Եվրոպական քաղաքական ընտանիքների անդամ 6 հայկական կուսակցություններն համատեղ նամակով դիմել են ԵՄ ղեկավարությանը, Երևանում կայանալիք Եվրոպական Քաղաքական Համայնքի գագաթնաժողովի մասնակիցներին և իրենց քաղաքական ընտանիքների ղեկավարներին, բարձրաձայնելով Հայաստանում տիրող հակաժողովրդավարական զարգացումների, ինչպես նաեւ Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցների և արցախահայության խնդիրների մասին։
Նամակի հեղինակներն են Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամներ ՀՀԿ-ն և «Ժառանգություն» կուսակցությունը, Սոցիալիստների և Դեմիկրատների անդամ ՀՅԴ-ն, Եվրոպական պահպանողականների և բարեփոխիչների անդամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Եվրոպայի լիբերալների և դեմոկրատների ալյանսի անդամ ՀԱԿ-ը, ինչպես նաև Եվրոպական ազատ ալյանսի անդամ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը։
Այսօր քաղաքական ուժերի ներկայացուցիչները նամակը հանձնեցին ԵՄ գրասենյակ։
Մանրամասները՝ տեսանյութում։

