Փաշինյանին ու ՔՊ-ին աջակցող, հայության թշնամի Ադրբեջանից պաշտոնական պատվիրակություն է եկել Երևան
Ինչպես հաղորդում է Panorama.am-ը՝ Ալիևի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած ադրբեջանական պատվիրակությունը գտնվում է Հայաստանում։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, որ ադրբեջանական պատվիրակությանը տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանի օդանավակայանում։
Շահին Մուստաֆաևը Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի նախագահն է։
Հիշեցնենք՝ ավելի վաղ գրել էինք, որ ադրբեջանական ինքնաթիռ է այսօր վայրէջք կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։Քաղավիացիայից ArmeniaSputnik–ին հայտնել էին, որ պաշտոնական պատվիրակություն է Ադրբեջանից ժամանել ՀՀ։ Այլ մանրամասներ չհաղորդեցին։
Panorama.am-ը հետաքրքրվել էր ՀՀ ԱԳՆ-ից, թե Ադրբեջանից ի՞նչ պատվիրակություն է ժամանակ Հայաստան։ Սակայն դեռևս պատախան չենք ստացել։
--
Բնութագրական է, որ Բաքվի հայատյաց ու Արցախի հայության դեմ ցեղասպանական ոճրագործություն իրականացրած ալիևյան ֆաշիստական ռեժիմն ու դրա ներկայացուցիչները ջերմորեն ու սերտորեն համագործակցում են Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի հետ: Հնարավոր է, քննարկում են, թե ինչպես Հայաստանում իշխանության ղեկին պահեն Փաշինյանին ու ՔՊ-ին, որպեսզի հունիսի 7-ից հետո Հայաստանը վերածվի «արևմտյան ադրբեջանի»:

