Թուրքիան ու Ադրբեջանն ուզում են Հայաստանի հետ անել այն, ինչն արեցին Նախիջևանի հետ․ Արման Աբովյան
Թուրքիան ու Ադրբեջանն ուզում են Հայաստանի հետ անել այն, ինչն արեցին Նախիջևանի հետ: «Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ԲՀԿ պատգամավորության թեկնածու, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։ «Ադրբեջանը և Թուրքիան կենսական նշանակություն են տալիս այս իշխանության վերարտադրությանը։ Քանի որ դիտարկում են այս իշխանությունը որպես պատմական շանս վերջնականապես ձևավորել թուրքական աշխարհ, ինչը չեն թաքցնում։ Իրենց մոտ ստանալու խնդիր չի, ռազմավարական խնդիր է դրված բոլոր այն էթնոքաղաքական միավորները, որոնք չեն տեղավորվում թուրքական աշխարհում, վերացնել։ Նպատակն է հայկականը տարածաշրջանում վերացնել»,- նշել է Աբովյանը։

