Հրաձգություն կազմակերպածը հանգրվանած է եղել նույն հյուրանոցում, որտեղ տեղի է ունեցել Թրամփի հետ ընդունելությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ ընդունելության ժամանակ զինված հարձակման մեջ կասկածվողը հանգրվանել էր այն հյուրանոցում, որտեղ անցկացվել է միջոցառումը։ Այդ մասին հայտարարել է Վաշինգտոնի ոստիկանապետ Ջեֆ Քերոլը։
Շաբաթ երեկոյան ԱՄՆ մայրաքաղաքի «Վաշինգտոն Հիլթոն» հյուրանոցի բոլոր ներկաները, որտեղ անցկացվում էր Սպիտակ տան թղթակիցների և ԱՄՆ վարչակազմի անդամների, այդ թվում՝ Թրամփի և նրա կնոջ մասնակցությամբ տոնական ընթրիք, տարհանվել են շենքի ներսում կրակոցներ լսելուց հետո։
«Այսպիսով, նախնական տեղեկությունների հիման վրա մենք կարծում ենք, որ նա (կրակոցներ կատարող կասկածյալը - խմբ.) հյուրանոցի հյուրն էր», -«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ լրագրողներին ասել է Քերոլը։
Ոստիկանապետը հավելել է, որ տղամարդը զինված է եղել որսորդական հրացանով, նրա մոտ հայտնաբերվել են նաև դանակներ և ատրճանակ։
Հարձակվողի լուսանկարը իր սոցիալական էջում հրապարակել է Թրամփը։
Աղբյուրը` Panorama.am

