Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում։ ՈւՂԻՂ
Հայության դեմ թուրքական իշխանությունների կողմից իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակի 111-րդ տարելիցն է: Ցեղասպանություն, որը մեր ժամանակներում թուրքական իշխանությունները որոշակիորեն շարունակում են՝ նպատակ ունենալով ոչնչացնել Հայաստանն ու Հայրենիքի 1/10-րդի վրա մնացած հայությանը:
«Կենտրոն» հեռուստաընկերության ուղիղ հեռարձակումը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժանող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից:
Հավելենք, որ Ցեղասպանության եղելությունը հարցականի տակ դնող փաշինյանական իշխանության ներկայացուցիչներն ու այդ ռեժիմին սպասարկող ոստիկանական «համազգեստավորները» վաղ առավոտյան արդեն բարձրացել են հուշահամալիր, իսկ մարդկանց հիմնական հոսքն սկսվել է դրանից հետո:
Ժամը 10:30-ին հուշահամալիր կբարձրանան Ամենայն Հայոց կաթողիկոսն ու մեր եկեղեցու հոգևորականները, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները, որոնք Հավերժության տաճարում կկատարեն Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:

