Փաշինյանի ասածները կարող է մեկնաբանել Հայաստանի քաղաքական կյանքին մի փոքր ծանոթ ցանկացած բժիշկ. ՀԱԿ խոսնակ
Առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը։
«Նիկոլ Փաշինյանի այսօրվա ասածները նախագահ Տեր-Պետրոսյանի վերաբերյալ ես չեմ կարող մեկնաբանել: Դա կարող է մեկնաբանել Հայաստանի քաղաքական կյանքին մի փոքր ծանոթ ցանկացած բժիշկ»,– գրել է նա։

