Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան
10
Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով Պարոնայք պետական պատասխանատուներ, մի քիչ թասիբ ունեցեք, բոլորիս պատվի խնդիրն է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին փաշինյանական ռեժիմի դատարանի որոշումը կբողոքարկվի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թեւանյանի կալանքը երկարացվել է 3 ամսով, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով Դատական նիստ՝ քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դեմ շինծու «գործով» Պատերազմ Արցախում
Վաղն էլ Ադրբեջանը կասի կառավարության որոշումները լավը չեն. փոխելո՞ւ են. Արամ Վարդևանյան «Անհետացած» ծիրանն ու միլիոնավոր դոլարները․ Ո՞ւր են գնացել փողերը․ «Կարճ ասած» Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Ռուսները по-братски ե՞ն իրենց պահել, չէ՛… Նիկոլի ասածները մի ողջ ժողովրդի դեմ ազնիվ չէ օգտագործել Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Մոսկովյան փողոցում ապամոնտաժվում են ծաղկի խանութներ. ի՞նչ իրավիճակ է «Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Հերթական ֆիասկոն «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան Սիլվա Համբարձումյանը ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը. «Իշխանություն» Այսօր կին-քաղբանտարկյալն Արեգնազ Մանուկյանն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ կին, ով կհամարձակվի չլռել Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Ինչու են Մեղրու համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը. «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու 13 մլրդ 900 մլն դոլար. պետական պարտքը՝ հունիսի 30-ի դրությամբ Խաչվերացի տոնին Մայր Աթոռում պատարագ կմատուցի Միքայել սրբազանը Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Գյուղատնտեսության ոլորտում 11.9 %-ով անկում ունենք. Ֆինանսների նախարար Փաշինյանի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել Հ2, TV 5, «Ազատության» անդրադարձերը քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանույանի «գործով» երեկվա դատավարությանը

Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ)

Ապրիլի 19-ին Եկատերինբուրգում մեր հայրենակիցների հրավիրով բախտ վիճակվեց հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ցուցադրվեց նաև «Կեղծ խաղաղության գինը» փաստավավերագրական-խաղարկային ֆիլմը։

Եկատերինբուրգում ապրում է շուրջ 15 հազար հայ, որոնք ակտիվ գործունեություն են ծավալում քաղաքի տարբեր բնագավառներում՝ տնտեսականից մինչև սոցիալ-քաղաքական կյանք։ Միևնույն ժամանակ մեր հայրենակիցները ուշիուշով հետևում են մայր հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններին։

Հանդիպումն ու ֆիլմի ցուցադրությունը կազմակերպվել էին Եկատերինբուրգի հայ համայնքի նախագահ Մասիս Նազարյանի աջակցությամբ։ Միջոցառման կայացմանը գործուն մասնակցություն էին ցուցաբերել նաև Եկատերինբուրգի նորակառույց Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արիստակես քահանա Հովհաննիսյանն ու հայ համայնքի մեծ բարեկամ Օլեգ Գորոբեցը։

Ֆիլմի ցուցադրությունից առաջ ունեցած իր ելույթում Տեր Արիստակես քահանա Հովհաննիսյանը նշեց, որ պատմական հիշողության վերականգնումը այն գրավականներից մեկն է, որպեսզի թույլ չտրվի անցյալում տեղի ունեցած ողբերգական դեպքերի կրկնությունն այսօր։ Տեր Արիստակես քահանա Հովհաննիսյանը այն խիզախ հոգևորականներից է, որը 44-օրյա պատերազմի թեժ օրերին հոգևոր ծառայություն է իրականացրել Արցախում։

Հայ համայնքի ներկայացուցիչների կողմից հնչեցին մտահոգություններ Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Նրանք դատապարտում էին գործող իշխանությունների կողմից վարվող կործանարար քաղաքականությունը, որի արդյունքում Հայաստանը մենակ է մնացել աշխարհաքաղաքական բարդ պայմաններում։ Դժգոհություններ հնչեցին նաև այն մասին, որ բախտորոշ ժամանակներում Հայաստանի գործող իշխանությունները փչացրել են հարաբերությունները ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ, ինչը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ հատկապես Հայաստանի, ինչպես նաև Ռուսաստանի բազմամիլիոնանոց հայկական համայնքի վրա։

Եկատերինբուրգի հայ համայնքի նախագահ Մասիս Նազարյանը ՀՀ քաղաքացիներին կոչ արեց ակտիվորեն մասնակցել հունիսի 7-ի ընտրություններին և մերժել գործող իշխանություններին ու նրանց վարած դավադիր, անհեռատես քաղաքականությունը։

Որպես 5-րդ ալիքի կողմից նկարահանված «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմի փաստահավաք հեղինակ՝ ևս մեկ անգամ կարևորեցի պատմությունից դասեր քաղելու անհրաժեշտությունը՝ հակառակ դեպքում պատմությունը միշտ դաժանորեն պատժելու սովորություն ունի։ Իսկ ֆիլմի գլխավոր առաքելությունը անցյալում թույլ տրված սխալները ցուցադրելու միջոցով այսօր սթափության կոչ հնչեցնելն է։

Որպես «Մայր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ՝ պատվավոր հյուրի կարգավիճակում Ուրալյան պետական տնտեսագիտական համալսարանի հրավերով ապրիլի 20-ին մասնակցեցի նաև Եկատերինբուրգում անցկացվող Եվրասիական տնտեսական ամենամյա ֆորումին։ «Ինֆորմացիոն տիրույթ․ լրագրությունը որպես ինտեգրացիայի և քաղաքակրթությունների երկխոսության գործիք» խորագիրը կրող մեդիաֆորումի ընթացքում կարևորվեց ժամանակակից աշխարհում հարափոփոխ աշխարհաքաղական պայմաններում պատասխանատու ԶԼՄ-ների դերն ու նշանակությունը։ Շեշտվեց, որ ԶԼՄ-ները մեծ նշանակություն ունեն ազգերի և պետությունների միջև կառուցողական երկխոսություն ծավալելու և կոնֆլիկտայնությունը նվազեցնելու գործում։

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>