«Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Հայոց ցեղասպանությունը և փոփոխվող տարածաշրջանը. «Առաջարկ Հայաստանին»-ի խորհրդաժողովը (տեսանյութ)
22
Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Երևանի քաղաքապետարանն այնքան հողահատկացումներ է արել, որ նույնիսկ խանդի հող չի մնացել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Իրանն արդեն ձեռք է բերել նոր «միջուկային զենք» Պատերազմ Արցախում
Ռուսաստանը «տարօրինակ» է համարում երկաթուղու կոնցեսիայից հրաժարվելու մասին Հայաստանի հայտարարությունները Ստամբուլում արգելվել են Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումները Խայտառակ պատկեր՝ Երևանի փողոցներում (տեսանյութ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Թունավորման դեպքեր՝ Բյուրեղավանում Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Վաղ առավոտից Երևանում մեծ խցանումներ են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին «Հրապարակ»․ Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» «Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սիլիկյան թաղամասում չգործող թոնրատուն է այրվել Աննան բավական ագրեսիվ էր, այն տպավորությունն էր, որ նրան Փաշինյանը զոռով է բերել Արցախցի մանչուկը շարունակում է հաղթել Հանցագործները կոտրում են հազարավոր սովորական սարքեր և դրանք վերածում «զոմբի-սարքերի»․ կիբեռոստիկանությունը զգուշացնում է Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Դավադրությո՛ւն է ձեր արածը, պարոնայք իշխանավորներ․ Տեր Հովհաննես Մալխաս Ամոյանը Եվրոպայի հնգակի չեմպիոն Ապրիլի 23–ը առաջադրման փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետն է. ԿԸՀ Արցախցիները դիմում են ՄԻԵԴ՝ սեփականության կորստի և վերադարձի իրավունքի խախտման հարցերով Ադրբեջանում հայերի դեհումանիզացիայի դրսևորումներն անհնար է չնկատել. Վարուժան Գեղամյան Թուրքական կողմը հիշում է Հայոց gեղաuպանnւթյnւնը ժխտելը, հայկական կողմը պետք է հիշի՝ չմոռանալը, բայց կատարվում է հակառակը. Ռուբեն Մելքոնյան «Սիլ-Մաազա»-ի թարխունի և տանձի համով ըմպելիքներում հայտնաբերվել են խմորասունկ/բորբոսասունկ Հայոց ցեղասպանությունը և փոփոխվող տարածաշրջանը. «Առաջարկ Հայաստանին»-ի խորհրդաժողովը (տեսանյութ) Սա խաղաղության լեզու չէ. սա կատարյալ կանխամտածված կապիտուլյացիայի լեզու է

Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը

«Այս ընտրության կարևոր առանձնահատկությունն է լինելու այն, որ իշխանությունն ամեն կերպ խուսափելու է ծրագրային բանավեճից, խոչընդոտելու է դրան։ Ծրագրային հարթությունում, ռացիոնալ լուծումների տիրույթում իշխանությունն ասելիք չունի, հետևաբար անելու է ամեն ինչ, որ այլանդակի մթնոլորտն ու ստեղծի պայմաններ, որ ընդդիմության և լայն հասարակության ասելիքը խլացվի։ Սա աննորմալ վիճակ է, բայց սա մեր իրականությունն է»,-գրում է քաղաքագետ, «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը։

Նա նշում է.

«Այս իշխանության բանաձևն է. որքան մեծանում է կառավարման տապալումների ծավալը, այնքան մեծանում է մուննաթը և ագրեսիան այլոց (ընդդիմախոսներ, հասարակություն, այլ պետություններ և այլն) հասցեին։

Երեկ վերջապես ընդունեցին, որ հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց չկա։ Այնպես էին զարմացել, կարծես մինչև այդ նրանց հրապարակայնորեն չէինք զգուշացրել, որ բոլոր պահանջների անմռունչ ընդունումը չի բերելու սահմանների բացմանը և հարաբերությունների կարգավորմանը։ Մինչ մի իշխանավոր զարմանում էր, որ հետո անթարթ հայացքով ասի՝ սխալվեցինք, մյուսը մուննաթ էր գալիս ֆավորիտ ընդդիմադիր ուժերի վրա։

Երևան քաղաքի կառավարումն ամբողջությամբ տապալված է։ Փոսեր, խցանումներ, կեղտոտ օդ, մի կերպ աշխատող քաղաքային տրանսպորտ, քաղաքը պարալիզացրած շինթույլտվություններ և այլն։ Փոխարենը աճում է քաղաքապետի մուննաթը բոլորի վրա՝ երևանցիների, վարորդներ և ընդհանրապես, բոլորի՝ բացի իրենից։

Էս «մուննաթի ռազմավարությունը» պատահականորեն չի ընտրված։ Գործում է. «ով առաջինը «վրա է քշում», նա ստանում է առավելություն» տրամաբանությունը։ Բայց դա աշխատում է մինչև առաջին լուրջ պատասխանը։

Առաջիկա ընտրությունները փողոցային կռիվ չեն, երկրի ամբողջ հետագա կյանքի հարցն է որոշվում։ Ընտրողներն էլ կողքի շենքերի լուսամուտներից դուրս թափված թամաշա անող հարևաններ չեն, որոնց համար միևնույն է, թե ոնց կավարտվի կռիվը։ Էս «կռվում» բոլորի ճակատագիրն է որոշվում, այդ թվում՝ նրանց, ովքեր առաջին հայացքից միայն «թամաշա» են անում։ Ու որքան ընտրությունները մոտենան, այնքան ընտրողը սպասելու է լուրջ պատասխանի ու լուրջ խոսակցության»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>