Վաղ առավոտից Երևանում մեծ խցանումներ են
Երևանում խցանումներն ամեն հաջորդ օրը նոր ռեկորդներ են սահմանում։ Այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից քաղաքացիները Կենտրոն կարողացել են հասել 1.5-2 ժամում։
Առավոտյան ժամը 8-8։30-ն ընկած հատվածում արդեն 8-9 բալանոց խցանումներ են եղել այդ ճանապարահին ընկած գրեթե բոլոր մեծ ու փոքր փողոցներում՝ դե Իսակովի մասին խոսելն արդեն անիմաստ է, ժամեր շարունակ այստեղ երթևեկությունը կանգնած է, մեծ խցանումներ են եղել նաև Սեբաստիա, Լենինգրադյան, Ծիծեռնակաբերդի խճուղի, Օրբելի, Բաղրամյան ու այլ փողոցներում։
Աղբյուրը` Panorama.am

