Անսասան, հաղթանակն առջևում է Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի»
19
Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Պատերազմ Արցախում
Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել

«Այսօր շարասյունով գնում են նրանք, ում վրա դրվում է այդ պարտության և այդ գաղթի քաղաքական պատասխանատվությունը»

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը նկատում է. «Այսօրվա դեպի Գյումրի շարժվող ավտոշարասյունը շատերին այդ թվում նաև ինձ հիշեցնում է մեկ այլ շարասյուն։ Այն շարասյունը, որով արցախցիները լքում էին իրենց տները, գյուղերը, գերեզմանները, հիշողությունները։ Այն շարասյունը, որը շարժվում էր ոչ թե ժպիտների, երաժշտության, սրտիկերի, արհեստական պացիֆիզմի, այլ պարտության, էթնիկ զտման և փլուզված կյանքի լռության տակ։
Սակայն այսօրվա տարբերությունն առավել ծանր է։ Այն ժամանակ շարասյունով գնում էին գաղթական դարձած մարդիկ, փրկում իրենց ընտանիքներին: Այդ մարդկանց տղամարդիկ զոհվել էին, հարյուրավոր տղամարդիկ հուղարկավորվել, հարյուրավոր տղամարդիկ բենզինի պայթյունից զոհվել, իսկ այսօրվա տղամարդիկ ձեռքով սրտիկ ցույց տվող են իրենց նկարողներին: Այսօր շարասյունով գնում են նրանք, ում վրա դրվում է այդ պարտության և այդ գաղթի քաղաքական պատասխանատվությունը, իսկ դրա դեմ կռիվ տվողները չկան:
ԱԺ-ում օրեր առաջ հնչեցրած մեղադրանքի ամբողջ ծանրությունը հենց այստեղ էր։ Նախկին ՊՆ նախարարը և 44 պատերազմի մասնակիցը կառուցեց պատասխանատվության ամբողջ շղթան։ Նախ՝ ասաց, որ որոշումների օպերատիվ մակարդակը գտնվել է ԳՇ պետի տիրույթում։ Ապա, որ այդ որոշումները հաստատվել են Նիկոլ Փաշինյանի կողմից՝ որպես գերագույն գլխավոր հրամանատար։ ԱԺ-ում ձևակերպվեց պատասխանատվության կոնկրետ շղթա և փաստացի այն, որ ադրբեջանական առաջխաղացման այն ուղղությունը, որով հակառակորդը շրջանցել է ու հասել Շուշի, Բերձոր, Բերդաձոր, ապա նաև ՀՀ սահմաններ՝ Գորիս, Կապան, Մեղրի, եղել է ոչ թե «անհասցե քաոսի», այլ ՀՀ ռազմական-քաղաքական հրամանատարության որոշումների և պատասխանատվության գոտում։ Նրա բառացի ձևակերպումը սա էր․ «ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն է այնտեղ որոշում ընդունում, իսկ այն հաստատում եք դուք»։ Այսինքն ոչ թե «պատերազմում ամեն ինչ պատահական էր», այլ այն ուղղությունը, որով հակառակորդը շրջանցեց, ճեղքեց ու հասավ մինչև Հայաստանի սահմաններ, եղել է հենց այդ հրամանատարական շղթայի պատասխանատվության գոտում։
Սա է պատճառը, որ պատերազմի թեման այս իշխանության համար շարունակում է մնալ ամենավտանգավոր թեման։ Այն չի մարում պոպուլիստական, նախընտրական արագությունների մեջ, որովհետև այստեղ խոսքը այլևս միայն քաղաքական վարկանիշի կամ նախընտրական մրցակցության մասին չէ։ Խոսքը բարոյական, պատմական և ազգային պատասխանատվության մասին է։
Եվ պատահական չէ, որ իշխանությունը պատրաստ է գնալ ցանկացած շեղող օրակարգի։ Ընտանիք, ամուսնություն, վերամիավորում, բաժանում, անձնական պատմություններ, սիմվոլիկ քայլեր, զգացմունքային PR, սոցիալական թեմաներ, անգամ ընտանեկան հարաբերությունների շուրջ իլյուզիաներ ստեղծելու փորձեր։ Ամեն ինչ՝ միայն թե հանրային ուշադրության կենտրոնում չմնա գլխավոր հարցը՝ ով և ինչ որոշումների արդյունքում Հայաստանը հասցրեց այս կետին։
Այստեղ կա մեծ խնդիր, ինչի մասին չի խոսվում: Վերջին տարիներին «դավաճանության» թեզը աստիճանաբար հետ է մղվել։ Իշխանական գերդոզավորված քարոզչությունը կարողացավ այն ներկայացնել որպես ծայրահեղություն, էմոցիա կամ քաղաքական պիտակ։ Բայց իրականությունն այն է, որ հասարակության շատ զգալի հատվածը շարունակում է վստահ լինել, որ Արցախի կորուստը եղել է ոչ միայն սխալների, այլ նաև միտումնավոր պարտության, քաղաքական հաշվարկի և պետական կամքի բացակայության հետևանք։
Ընդդիմադիր քաղաքական համակարգի մի մասն էլ աստիճանաբար նահանջել է այդ թեզից, որովհետև եթե դու ամբողջությամբ ընդունում ես, որ գործ ունես դավաճանության հետ, ապա այլևս դժվար է այդ նույն համակարգի ներսում նստել, աշխատել, համաձայնություններ փնտրել, օրակարգեր կիսել և ձևացնել, թե խոսքը պարզապես հերթական իշխանության մասին է։ Դավաճանի հետ համակարգային համակեցությունը միշտ պահանջում է ներքին ինքնախաբեություն։
Բայց որքան էլ փորձեն փոխել թեմաները, որքան էլ փորձեն նոր օրակարգերով ծածկել հինը, մի բան չի փոխվում։ Արցախից դուրս եկող շարասյունը մնացել է մարդկանց հիշողության մեջ։ Եվ որքան այսօր իշխանությունը փորձի իր սեփական շարասյունները ներկայացնել որպես ուժ, կայունություն կամ վերահսկողություն, այնքան շատ մարդիկ տեսնելու են մեկ այլ բան՝ այն ճանապարհը, որով մի ամբողջ ժողովուրդ դարձավ գաղթական, իսկ դրա պատասխանատուները փորձում են ներկայանալ որպես հաղթողներ խորքում չի փակում, չի հուղարկավորում այն խարանը, որից նրանք փորձում են մաքրվել»:
 
 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>