«Հանգստացե՛ք», «Ոչ մի բան չշպրտեք». նոր կադրեր դատարանի մոտ տեղի ունեցած քաշքշոցից
Դիտել նաև
Հակակոռուպցիոն դատարանի բակում իրավիճակը լարված է. քաշքշոց է սկսվել քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ։ Ոստիկաններն սկսեցին քաղաքացիներին բերման ենթարկել։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցների կողմից հնչում էին կոչեր. «Հանգստացե՛ք», «Ոչ մի բան չշպրտեք»։ Նշենք, որ այսօր շարունակում է Սամվել Կարապետյանի գործով դատավարությունը, որն ընդհատվել էր ապրիլի 15–ին։ Դատարանի բակում են հավաքվել Սամվել Կարապետյանի բազմաթիվ աջակիցներ։ Այստեղ են նաև ոստիկանական մեծ ուժեր։ Աջակիցների մի մեծ խումբ էլ Երազի այգուց երթով ժամանել է դատարան։
Աղբյուր՝ News.am

