Քննչական կոմիտեն քննում է Սուրբ Աննա եկեղեցում 18-ամյա Դավիթ Մինասյանին հարվածելու դրվագը: Դավիթ Մինասյանին առերևույթ հարվածելու հանգամանքը քննության առարկա է հանդիսանում 2026 թվականի մարտի 29-ին Երևան քաղաքի Աբովյան 15/1 հասցեում գտնվող Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով և 452-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Այս մասին գրավոր հարցման ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեից։ Չի նշվում սակայն թե ինչ կարգավիճակ ունի Դավիթին բռունցքով հարվածած՝ վարչապետի անվտանգության աշխատողը:
Քննչական կոմիտեն քննում է Սուրբ Աննա եկեղեցում 18-ամյա Դավիթ Մինասյանին հարվածելու դրվագը
Դիտել նաև
Փաշինյանի եւ 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպից հետո Կենտրոնի քննչականում կրքերը չեն հանդարտվում
«Դուք Սամվել Կարապետյանից էլ, Գագիկ Ծառուկյանից էլ, Ռոբերտ Քոչարյանից էլ թույլ եք»․ Արծվիկ Մինասյան
Դավիթ Մինասյանին անվասայլակով են ՔԿՀ տեղափոխել, ծանր վիճակում. ահազանգում է փաստաբանը
18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա. փաստաբան
18-ամյա Դավիթը թույլ է, կանգնել չի կարողանում, մորը թույլ չեն տալիս տեսակցել. փաստաբան (տեսանյութ)

