Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը
Միացյալ Նահանգները պետք է ապացուցի իր լրջությունը ռազմական գործողությունները դադարեցնելու հարցում, քանի որ բազմիցս խաթարել է բանակցային գործընթացը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
«Մյուս կողմը պետք է ապացուցի իր լրջությունը գործողություններով, քանի որ նրանք բազմիցս ոչ միայն չեն կատարել իրենց պարտավորությունները, այլև իրենց ընդհանուր անվստահելիության միջոցով խաթարել են բանակցային գործընթացը», - նրա խոսքերն է մեջբերել Mehr լրատվական գործակալությունը։
Էսմայիլ Բաղայիի խոսքով՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլի ամսաթիվը դեռևս որոշված չէ։
«Բանակցությունների համար որևէ կոնկրետ ամսաթիվ չի նշանակվել», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ։
Ինչպես նախկինում հայտնել էր Associated Press-ը, խորհրդակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ ապրիլի 16-ին Իսլամաբադում։
«Ինչ վերաբերում է հրադադարի երկարաձգման մասին ենթադրություններին՝ դրանցից ոչ մեկը չի համապատասխանում իրականությանը։ Բանակցությունները շարունակվում են պակիստանցի միջնորդի միջոցով»,- ճեպազրույցի ժամանակ նշել է Բաղային:
Աղբյուր՝ News.am

