Իշխան Սաղաթելյանն ընդդիմադիրներին առաջարկում է միասնական հանրահավաք անցկացնել
«Պետք չէ զարմանալ այս իշխանությունների ապօրինություններից, նրանց ձեռագիրը նույնն է»,-անդրադառանլով երեկ «ուժեղ Հայաստան» կուսակցության կին անդամների ձերբակալություններին՝ նշում է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։
Նա թվարկում է բազմաթիվ դեպքեր ու իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք՝ նշելով, որ ընդդիմադիր ուժերն անկախ ունեցած տարաձայնություններից ու առաջիկա ընտրություններում մրցակիցներ լինելուց, կան հարցեր, որոնց շուրջ պետք է լինի կոնսոլիդացիա։
«Գոյություն ունեն կարևորագույն, առաջնային օրակարգային հարցեր, որոնց շուրջ համագործակցությունը կենսական անհրաժեշտություն է։ Խոսքը վերաբերում է այս իշխանությանն ապօրինություններին, հալածանքներին համատեղ ուժերով դիմագրավելուն, քաղբանտարկյալների ազատությունն ապահովելուն, առաջիկա ընտրությունների վերահսկողությունն իրականացնելուն։ Մենք ունենք առաջարկություն, որ այս հարցերի շուրջ ընդդիմադիր ուժերը հրավիրեն միասնական հանրահավաք՝ այս իշխանություններին պատշաճ հակազդեցություն ցույց տալու ու համատեղ ուժերով այս ապօրինությունների դեմն առնելու համար»,-նշում է Սաղաթելյանը։

