Քիչ առաջ ԲՀԿ-ից գողացան 5 մանդատը. Մելիքյան Ակնկալում ենք Հայաստանի իշխանությունների կողմից միջադեպի հստակ գնահատական. ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծմшն դեպքի մասին Գործ ունենք ոչ թե անկախ դատական համակարգի, այլ՝ քաղաքական պատվերներ կատարող արդարադատության հետ
12
Պայքարելու ենք այս հակաօրինական գործընթացի դեմ. Իվետա Տոնոյան Ոչ լեգիտիմ ընտրություններ, աննախադեպ ռեպրեսիաներ. Թևանյանի գործը' լակմուսի թուղթ 21 օր անազատության մեջ է պահվում Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը Երկրի վարչապետը հանրային օրակարգ է բերում անհասկանալի պիտակավորումներ և գնահատականներ Իտալական L'AntiDiplomatico պարբերականի կարծիքով, ԵՄ–ն փորձում է Հայաստանից նոր «Ուկրաինա» կերտել կովկասյան տարածաշրջանում Պն սպա է մահացել Ի՞նչ զիջումների շուրջ են պայմանավորվել Ալիևն ու Փաշինյանը ընտրություններից հետո ՔՊ-ն հատեց վերջին կարմիր գիծը․ ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ Անդրանիկ Թևանյանը քաղաքական պատանդ է Ինչպես են Բաքվում ընդունել Փաշինյանի «հաղթանակը». ինչու է նախկին նախարարը շնորհավորում ադրբեջանցիներին Պատերազմ Արցախում
Քիչ առաջ ԲՀԿ-ից գողացան 5 մանդատը. Մելիքյան Պայքարելու ենք այս հակաօրինական գործընթացի դեմ. Իվետա Տոնոյան Փաշինյանը կրակեց ինքն իր ոտքին․ «Կարճ ասած» ՌԴ-ն վաղվանից uահմանափակում է ՀՀ-ից ամբողջ ենթակարանտինային արտադրանքի ներկրումը և տարանցումը Կեցցե՜ն Նիկոլն ու ՔՊ-ն. կթանկանան ծխախոտը, ալկոհոլը, դիզվառելիքը, բենզինը. Կառավարությունը բարձրացնում է ակցիզային հարկի դրույքաչափը Կայծակի հարվածից կամրջի փլուզում Երևան-Սևան ավտոճանապարհին. ՓԾ Ոչ լեգիտիմ ընտրություններ, աննախադեպ ռեպրեսիաներ. Թևանյանի գործը' լակմուսի թուղթ ԱՄՆ խելագարված նախագահը պատկերացնում է, թե ռումբերը կարող են իրեն դուրս բերել ճահճից. Խամենեիի ռազմական խորհրդական Մեր ժողովրդի 51%-ը մերժել է իրենց, իսկ թե ինչպես են ձեռք բերել 49 %-ը, կպարզվի. Բագրատ սրբազան Ակնկալում ենք Հայաստանի իշխանությունների կողմից միջադեպի հստակ գնահատական. ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծմшն դեպքի մասին Վաղը դիմելու ենք ԿԸՀ, որպեսզի հանձնաժողովը չեղյալ հայտարարի ընտրությունների արդյունքները. Նարեկ Կարապետյան 21 օր անազատության մեջ է պահվում Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Ես սա համարում եմ հանցագործություն, թալան, բյուջեի հանցավոր մսխում հանուն սեփական քմահաճույքների, հանուն թուրքական ստրկության» Գյումրիում, ուժեղ կարկուտից ու անձրևից հետո, միշտ այս կամրջի տակ նման վիճակ է ստեղծվում Ու այս մասին առանց ամոթի ու պատասխանատվության ասում է մի մարդ, որը 8 տարի նստած է վարչապետի աթոռին Քվեների վերահաշվարհը դեռ չավարտված՝ Կառավարությունը որոշել է մտնել քաղաքացու գրպանը Երկրի վարչապետը հանրային օրակարգ է բերում անհասկանալի պիտակավորումներ և գնահատականներ Գործ ունենք ոչ թե անկախ դատական համակարգի, այլ՝ քաղաքական պատվերներ կատարող արդարադատության հետ ԲՀԿ-ն անցողիկ շեմից այն կողմ. Փաշինյանը` «Կաղ բադիկ» Իտալական L'AntiDiplomatico պարբերականի կարծիքով, ԵՄ–ն փորձում է Հայաստանից նոր «Ուկրաինա» կերտել կովկասյան տարածաշրջանում Պն սպա է մահացել Փաշինյանը ժողովրդից մանդատ չի ստացել որևէ գործողություն անելու համար. Տիգրան Քոչարյան Ի՞նչ զիջումների շուրջ են պայմանավորվել Ալիևն ու Փաշինյանը ընտրություններից հետո Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ» Ժողովուրդը «ոչ» է ասել Նիկոլի՝ Հայաստանի ադրբեջանաgման քաղաքականությանը. Շարմազանով Սա ընտրողի մեղքը չէ. ԲՀԿ-ն նոր վերապահումներ է ներկայացրել ԿԸՀ Երանելի են նրանք, ովքեր իրենց Հայրենիքը չեն վաճառել ո՛չ ոսկու, ո՛չ արծաթի, ո՛չ էլ ծնկաչոք ապրելու իրավունքի դիմաց. Աբովյան Նիկոլը ազնիվ է եղել, ասել է՝ անկլավների, զիջումների հարց լինելու է, Սահմանադրության հարց լինելու է, և հասարակությունն այս ամենը լսել է ու գնացել ձայն է տվել. Հովհաննիսյան ԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան. ազգային գաղափարի նոր փուլ» գիտաժողովի մասին

Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին

Բրիտանական The Guardian-ըարձանագրում է, որԱՄՆ-ումմի ինչ-որ «անտեսանելի ձեռք» փորձում է խաղից դուրս թողնել Վենսին:

Պարբերականը նկատում է, որ Ջ.Դ. Վենսի ուղևորությունը Հունգարիա և Պակիստան, կրկնակի ձախողման վերածվեց: Հունգարիա կատարած ուղևորությունը չտվեց ցանկալի արդյունքներ, այստեղ Օրբանը, որի համար քարոզեց Վենսը, ջախջախիչ պարտություն կրեց, իսկ Իրանի հետ բանակցություններում որևէ արդյունքի հասնելու փորձն ավարտվեց շատ ավելի վատ, քան Սպիտակ տունը սպասում էր:

Ջեյ Դի Վենսի անհաջող համաշխարհային շրջագայությունից կարճ ժամանակ առաջ Դոնալդ Թրամփին Զատկի մասնավոր նախաճաշի ժամանակ հարցրին, թե ինչպես են ընթանում Իրանի շուրջ բանակցությունները։ «Եթե դրանից ոչինչ չստացվի, ես կմեղադրեմ Ջեյ Դի Վենսին», - կատակեց Թրամփը՝ ամբոխի ծիծաղին արժանանալով։ «Եվ եթե դրանից ինչ-որ բան ստացվի, ես կվերցնեմ դրա համար իմ վաստակը», նշեց նա։

Այսպիսով, Վենսը կրկնակի անհաջողություն արձանագրեց այս երկու ուղղություններում, որի արդյունքում նրա դերն ու ազդեցությունը Վաշինգտոնյան կուլիսներում կտրուկ նվազեց:

Ընդ որում, Թրամփը պահանջել էր, որ Վենսը Բուդապեշտում ուղիղ ձևով աջակցի Օրբանին, մի բան, որ նախկին վարչակազմերը իրենց երբեք թույլ չեն տվել:

Ավելին, Վենսը Բուդապեշտում ուղիղ մեղադրեց ԵՄ-ի ղեկավարներին, որ վերջիններս խառնվում են այդ երկրի ներքին գործերի մեջ և միաժամանակ, կատարելով Թրամփի պահանջը հայտարարեց բառացի հետևյալը. «... Հարգելի հունգարացիներ, այս շաբաթավերջին գնացեք ընտրությունների և աջակցեք Վիկտոր Օրբանին, որովհետև նա է ձեր շահերի պաշտպանը...»:

Հետո, առանց քվեարկության արդյունքներին սպասելու՝ Վենսը մեկնեց Իսլամաբադ, որտեղ նա գլխավորեց ԱՄՆ պատվիրակությունը՝ Թրամփի դեսպան Սթիվ Վիտկոֆի և նրա փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ միասին՝ բանակցություններ վարելով Իրանի ղեկավարության հետ։ Դիվանագիտական ​​«մարաթոնը» տևեց 21 ժամ, բայց չհաջողվեց առաջընթաց արձանագրել, ինչի հետևանքով Վենսը ստացավ վատ լուրը. «Մենք համաձայնության չենք եկել, բայց կարծում եմ, որ դա շատ ավելի վատ լուր է Իրանի համար, քան ԱՄՆ-ի համար», նշեց նա։

Վենսի ընտրությունը այս առաջադրանքի համար սկզբից հարցեր առաջացրեց։ Թուլսի Գաբարդի հետ միասին, փոխնախագահը համարվում էր  Թրամփի կաբինետի «խաղաղասերներից» մեկը և ակտիվորեն դեմ էր  եղել «հավերժական պատերազմներին» վերադառնալուն, որոնցում անձամբ մասնակցել էր  Իրաքում զինվորական ծառայության տարիներին։ Պատվիրակությունը գլխավորելով՝ նա դարձավ ամենաբարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան, որը 1979 թվականի հեղափոխությունից ի վեր անձամբ հանդիպել է Թեհրանի ներկայացուցիչների հետ։

Ըստ վաշինգտոնյան շրջանակների, Վենսը վտանգում է մեկ շաբաթվա ընթացքում արտաքին քաղաքականության երկու ֆիասկոյի «քավության նոխազ» դառնալ։ Եվ քանի որ Թրամփը վերջերս հարձակվեց Հռոմի պապ Լևոն XIV-ի վրա՝ նրան անվանելով «սարսափելի» և մեղադրելով հանցագործությունը «արդարացնելու» մեջ, կաթոլիկություն ընդունած Վենսը կարող է ներքաշվել ևս մեկ միջազգային միջադեպի մեջ։

Բանն այն է, որ Վենսը, իր գաղափարներով, ՄԱԳԱ շարժման գլխավոր դեմքերից է, ով երկար տարիներ պայքարել է դեմոկրատական կուսակցության կեղմից քարոզվող արժեքների դեմ:

Նա դեմ է աբորտներին, միասեռ ամուսնություններին և զենքի ավելի խիստ վերահսկողությանը։ Նա նաև քննադատում է անզավակությունը և բացահայտորեն ընդունում կաթոլիկության ազդեցությունը իր սոցիալ-քաղաքական դիրքորոշման վրա։ Մյունխենի անվտանգության համաժողովում իր ելույթում նա քննադատեց Եվրամիության ղեկավարությանը ժողովրդավարության և խոսքի ազատության արժեքներից նահանջի համար։

Վենսը խիստ քննադատել է դեմոկրատական վարչակազմերի քաղաքականությունը, աջակցելով միջին ամերիկացու շահերը:

Ավելին, 2016-2017 թվականներին, ամերիկյան The Washington Post-ը Վենսին հռչակեց, ամերիկյան, այսպես կոչված,  «Ժանգոտ գոտու գլխավոր ձայնը»:

Հիշեցնենք, որ նման ձևով են անվանում ԱՄՆ-ի այն հատվածները, որտեղ ժամանակին բուռն կերպով զարգանում էր ամերիկյան արդյունաբերությունը, որն 90-ական թվականներից սկսած, սկսեց խոր անկում ապրել և հիմա հիշեցնում է նախկին ԽՍՀՄ-ի տարիների փլուզված մեծ արտադրությունները:

Այդ ամենի արդյունքում միլիոնավոր ամերիկացիներ անգործ մնացին, իսկ այդ արտադրությունները տեղափոխվեցին Չինաստան և արդյունքում, ԱՄՆ-ն զրկվեց իր արդյունաբերական պոտենցիալից:

Վենսը այն եզակի գործիչներից էր, ով դեմ դուրս եկավ վաշինգտոնյան գլոբալիստական  վերնախավի դեմ և արդյունքում մեծ համբավ ձեռք բերեց միջին դասի ամերիկացիների շրջանում:

2017 թվականին Վենսը միացավ Սթիվ Քեյսի կողմից հիմնադրված Revolution LLC ներդրումային ընկերությանը, որտեղ նա մշակեց Rise of the Rest նախաձեռնությունը՝ ծրագիր, որի նպատակն էր ներդրումներ ներգրավել ԱՄՆ-ի այնպիսի տարածաշրջաններում, որոնք ավանդաբար ստվերում էին գտնվում տեխնոլոգիական կենտրոնների, ինչպիսիք են Սիլիկոնյան հովիտը և Նյու Յորքը։

2019 թվականին Վենսը Քրիս Բասկիրկի հետ համատեղ հիմնադրեց Rockbridge Network պահպանողական քաղաքական կազմակերպությունը։ Նա նաև համահիմնադրեց Ցինցինատիում գտնվող Narya Capital ռիսկային կապիտալի ընկերությունը՝ Պիտեր Թիլի, Էրիկ Շմիդտի և Մարկ Անդրեսենի ֆինանսական աջակցությամբ։

Դրանից հետո, Վենսը ակտիվորեն մասնակցում էր պահպանողական քաղաքական խոշոր միջոցառումներին, և արդեն 2024 թվականի հունիսին նա առաջադրվեց,  որպես Թրամփի հավանական փոխնախագահի թեկնածու։

Նրա թեկնածությունը հավանության արժանացավ նաև այնպիսի ականավոր դեմքերի կողմից, ինչպիսիք են Իլոն Մասկը, Դեյվիդ Սաքսը, Թաքեր Կարլսոնը և Փիթեր Թիլը։

Վենսին աջակցելու մասին հայտարարություն արեց նաև «Հերիթիջ» հիմնադրամը, որը հայտնի էր  իր «Նախագիծ 2025»-ով։

Հիշեցնենք, որ վերջին այդ նախագծի գլխավոր նպատակը, ներկայիս ամերիկյան խորքային պետության՝deep state-ի ապամոնտաժման ծրագիրն էր:

Եզրակացնելով, արձանագրենք, որ Վենսի այս վերջին անհաջողությունները չեն կարող չազդել նրա հետագա կարիերայի վրա:

Իսկ Թրամփի վերջին հարձակումը Հռոմի Պապի դեմ, ուղղակի ծանր վիճակի մեջ է գցում Վենսին, որը հպարտանում է իր կրոնական կաթոլիկ արժեքներով:

Այս ամենից հետո, հունիսի 7-ին, երբ պարզվի, որ Օրբանի պես Փաշինյանն էլ է ջախջախիչ պարտություն կրելու, ապա դրանից հետո, Վենսի հեռանկարը ապագա Սպիտակ Տան ղեկավար դառնալու հարցում, կարող է մշուշոտ դսռնալ:

Եվ տպավորություն կա, որ իրոք մի ինչ որ «անտեսանելի ձեռք»  Վաշինգտոնում, ամեն ինչ անում է, որ Վենսի շանսերը զրոյանան:

Օրինակ, հետաքրքիր է, որ Վաշինգտոնում սպասվելիք Իսրայել-Լիբանան բանակցային գործընթացում, որտեղ արդյունքը կարող է դրական լինել, ամերիկյան կողմը ներկայացված է, ոչ թե Վենսով, այլ պետքարտուղար Մարկո Ռուբիոյով:

Ստացվում է, որ ծրագրավորված պարտվող  բանակցությունները պիտի կոորդինացնի Վենսը, իսկ հեռանկար ունեցողը՝ Ռուբիոն:

Թե ինչպես է այդպես ստացվում, դա արդեն այլ խոսակցության թեմա է:

Մեզ հետսաքրքիր մասը այն է, որ այս շարքից այդ նույն «անտեսանելի ձեռքն»  արդեն գիտի, որ հունիսի 7-ին Փաշինյանը պարտվելու է և հենց դրա համար էր տարածաշրջան ուղարկում, ոչ թե Ռուբիոյին, այլ Վենսին:

Իսկ օրերս էլ, ամերիկյան կենտրոններից մեկը կանխատեսեց, որ Թրամփի ԹՐԻՓՓ-ի հեռանկարը մշուշոտ է:

Ստացվում է, որ ներամերիկյան ինտրիգներում Օրբանն ու Փաշինյանն օգտագործվում են, որպես հարթակներ, որտեղ անցկացվում են այդ պայքարները:

Սպասենք, թե երբ է Վենսը այցելելու Կիև, որից էլ պարզ կլինի, թե երբ կարող է ավարտվել ռուս-ուկրաինական հակամարտությունը:

Ի դեպ, այս ամենից դուրս, շատերը նկատում են, որ ԱՄՆ-ում երկար տարիներ նախագահները սպիտակամորթներ են եղել:

Առաջին անգամ նախագահ դարձավ սևամորթ Օբաման և հերթի մեջ էին հայտնվել կին թեկնածուները՝ Հիլարի Քլինթոնն ու Քամալա Հարիսը:

Սակայն, ինչ-որ բան չստացվեց և կանանցից ոչ ոք չկարողացավ դառնալ նախագահ:

Սակայն ԱՄՆ-ն լատինաամերիկացի նախագահ չի ունեցել:

Իսկ միգուցե այդ «անտեսանելի ձեռքը»  պատրաստում է նման թեկնածուի՞, և այդ անձը կարող է լինել հենց Մարկո Ռուբիո՞ն:

Գալիք այս մեկ տարվա զարգացումները կպատասխանեն այս հարցին, իսկ մենք արձանագրենք, որ այս շարքում Վենսին որոշեցին «քավության նոխազ» դարձնել, ինչը շատ ափսոս էր:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>