Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան
10
Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով Պարոնայք պետական պատասխանատուներ, մի քիչ թասիբ ունեցեք, բոլորիս պատվի խնդիրն է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին փաշինյանական ռեժիմի դատարանի որոշումը կբողոքարկվի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թեւանյանի կալանքը երկարացվել է 3 ամսով, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով Դատական նիստ՝ քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դեմ շինծու «գործով» Պատերազմ Արցախում
Վաղն էլ Ադրբեջանը կասի կառավարության որոշումները լավը չեն. փոխելո՞ւ են. Արամ Վարդևանյան «Անհետացած» ծիրանն ու միլիոնավոր դոլարները․ Ո՞ւր են գնացել փողերը․ «Կարճ ասած» Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Ռուսները по-братски ե՞ն իրենց պահել, չէ՛… Նիկոլի ասածները մի ողջ ժողովրդի դեմ ազնիվ չէ օգտագործել Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Մոսկովյան փողոցում ապամոնտաժվում են ծաղկի խանութներ. ի՞նչ իրավիճակ է «Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Հերթական ֆիասկոն «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան Սիլվա Համբարձումյանը ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը. «Իշխանություն» Այսօր կին-քաղբանտարկյալն Արեգնազ Մանուկյանն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ կին, ով կհամարձակվի չլռել Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Ինչու են Մեղրու համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը. «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու 13 մլրդ 900 մլն դոլար. պետական պարտքը՝ հունիսի 30-ի դրությամբ Խաչվերացի տոնին Մայր Աթոռում պատարագ կմատուցի Միքայել սրբազանը Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Գյուղատնտեսության ոլորտում 11.9 %-ով անկում ունենք. Ֆինանսների նախարար Փաշինյանի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել Հ2, TV 5, «Ազատության» անդրադարձերը քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանույանի «գործով» երեկվա դատավարությանը

Ադրբեջանական քարոզչությունը Հայաստանում

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը նկատում է. «Ադրբեջանական քարոզչությունը Հայաստանում: Եկեք կոնկրետ օրինակով քննարկենք ադրբեջանական քարոզչության նրբերանգները: Քանի դեռ գոյություն ուներ Արցախի Հանրապետությունը, ադրբեջանական կողմը պնդում էր, թե քանի որ Լաչինի միջանցքում բացակայում է անցակետը, նույն տրամաբանությամբ Հայաստանի տարածքով պետք է գործի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»՝ առանց անցակետերի և խոչընդոտների։ Ըստ նրանց՝ ադրբեջանցիները պետք է հնարավորություն ունենային Հայաստանի տարածքով անխոչընդոտ կապ հաստատել Նախիջևանի հետ ։
Այս ամենին հաջորդեցին Ջերմուկի հարակից տարածքների դեպքերը, որից հետո Նիկոլ Փաշինյանը Պրահայում Արցախը ճանաչեց որպես Ադրբեջանի մաս։ Դրան հետևեց 2023 թվականի էթնիկ զտումն Արցախում։ Հիշո՞ւմ եք, թե ինչպես էին այն ժամանակ իշխանությունները ներկայացնում իրավիճակը։ Արայիկ Հարությունյանն ասում էր. «Մենք ստացել ենք այն ամենն, ինչ ցանկացել ենք՝ անկլավների թեման այլևս գոյություն չունի, իսկ միջանցքի հարցը փակված է»։
Սակայն եկավ 2025-ի օգոստոսի 8-ը, և Վաշինգտոնյան պայմանավորվածությունների մեջ սևով սպիտակի վրա ամրագրվեց, որ Ադրբեջանն անխոչընդոտ կապ է ստանում Հայաստանի Հանրապետության տարածքով։ Այսինքն՝ մենք հանձնեցինք Արցախը, հրաժարվեցինք ԼՂՀ-ից և Լաչինի միջանցքից, սակայն Ադրբեջանը չհրաժարվեց իր պահանջներից և ստացավ այն ամենը, ինչ ցանկանում էր՝ թե՛ Արցախը, թե՛ Լաչինի միջանցքը։
Իսկ ի՞նչ է կատարվում այսօր։ Այսպես կոչված քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ու փորձագետները Բաքվից գալիս են Հայաստան և ասում. ««Արևմտյան Ադրբեջան» նախագիծը բլեֆ է։ Եթե մենք չխոսենք արցախցիների վերադարձի իրավունքի մասին, այդ թեման ինքնին կմարի և կյանքի չի կոչվի»։
Նկատո՞ւմ եք՝ գործում է նույն տրամաբանությունը, նույն քայլերը։ Ասում են՝ հրաժարվեք ինչ-որ բանից, և Ադրբեջանն այլևս ոչինչ չի պահանջի կամ այլ նախագծերով չի զբաղվի։ Բայց մենք հստակ տեսանք, որ երբ մենք փակեցինք Արցախի էջը, նրանք չփակեցին այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» էջը։ Ուստի տրամաբանական է, որ նույնիսկ եթե հրաժարվենք արցախցիների վերադարձի իրավունքից, Ադրբեջանը չի դադարեցնի իր նախագահի աշխատակազմի կողմից ֆինանսավորվող «Արևմտյան Ադրբեջան» նախագիծը։ Ընդհակառակը՝ նրանք ամեն ինչ անելու են այն իրագործելու համար։
Դիտարկենք այս հարցը նաև մեկ այլ տեսանկյունից՝ ապրիլի 18-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից սահմանված Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է։ Սակայն տեսեք, թե ինչպես են ադրբեջանցիները Արցախի բռնազավթումից հետո ոչնչացնում ամեն ինչ՝ եկեղեցիներից մինչև հուշարձաններ։ Եթե մենք իսկապես գնում ենք դեպի խաղաղություն և համակեցություն, ապա արդյո՞ք այդ համակեցությունը ենթադրում է հայկական հուշարձանների իսպառ բացակայություն տարածաշրջանում։ Գուցե ադրբեջանցիներն արդեն իսկ իրագործում են «Արևմտյան Ադրբեջան» նախագիծը, իսկ Հայաստանի իշխանությունները, քաջատեղյակ լինելով այդ ամենին, չեն ընդդիմանում հայկական պատմամշակութային հետքի վերացմանը։
Մտածե՛ք այդ մասին…
Մանրամասն՝ տեսանյութում
https://www.facebook.com/watch/?v=1238482191375722
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>