Երևանցիները կարող են ետ ստանալ կայանատեղի համար իրենց վճարած գումարները. Մանուկ Սուքիասյան Պարզ կերպով հայտարարվում է, որ Թևանյանը քաղաքական բանտարկյալ է Սրանք պանիկայի մեջ են. ԱՄՆ-ը գործում է ՌԴ-ի հետ համաձայնեցված. Վաշինգտոնը Հայաստանում կաշխատի ցանկացած նոր ուժի հետ. Ստեփան Դանիելյան
31
Խիզախությո՞ւն, թե՞ դավաճանություն Ժողովուրդն ու պետությունը փորձի մատերիալ չեն. Ծառուկյան Հունիսի 7-ին ժողովուրդը ծնգլահան կանի Ալիևի հարբած ծաղրածու Նիկոլի Փաշինյանին Պուտինը նշել է այն հետևանքները, որոնց կբախվի Հայաստանը՝ ԵԱՏՄ-ից դուրբս գալու դեպքում Կարմիր գծերի թալանը և Թևանյանի գործում ՔՊ-ի հատած կարմիր գծերը Գյումրի 2-ը կանխելու համար են նաեւ կալանավորել Թեւանյանին ԵԱՏՄ անդամ 4 երկրի ղեկավարների հայտարարությունը Հայաստանի հարցով Գագիկ Ծառուկյանը հանդիպում-քննարկում է անցկացնում թիմակիցների հետ Կարմիր կետագծերի թալանը և մեր հաղթանակը. Անդրանիկ Թևանյան Լեբեդև. ԵԱՏՄ գագաթաժողովում կբարձրացվի Հայաստանի և ԵՄ հարաբերությունների թեման Պատերազմ Արցախում
Հունիսի 7-ին` համար 7-ին Երևանցիները կարող են ետ ստանալ կայանատեղի համար իրենց վճարած գումարները. Մանուկ Սուքիասյան Խիզախությո՞ւն, թե՞ դավաճանություն Սպասում ենք լավ փոփոխությունների.Ծառուկյանի ջերմ ու բազմամարդ հանդիպումը Աջափնյակում Ինչ-որ ասում ենք՝ մեր ասածին տեր ենք. հնարավորություն, ծրագիր, թիմ, ցանկություն կա. Գագիկ Ծառուկյան Ժողովուրդն ու պետությունը փորձի մատերիալ չեն. Ծառուկյան Ստի, կեղծիքի և դրժված խոստումների մասին խոսելիս առաջին հերթին նայեք հայելու մեջ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ իրականացվողը մաքուր քաղաքական հետապնդում է Պարզ կերպով հայտարարվում է, որ Թևանյանը քաղաքական բանտարկյալ է «Իմ քայլը» հիմնադրամի կողմից նախընտրական փուլում բարեգործության արգելքը խախտելու 15 դեպքերի առնչությամբ հայցեր կներկայացվեն Աննա Հակոբյանի դեմ Համատեղ ստուգումների արդյունքում թույլատրվել է հայկական 2 ընկերությունների արտադրանքի ներմուծումը ՌԴ Աջափնյակ վարչական շրջանի որոշ փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի Հունիսի 7-ին ժողովուրդը ծնգլահան կանի Ալիևի հարբած ծաղրածու Նիկոլի Փաշինյանին Կոպիրկինին Մոսկվա են կանչել՝ խորհրդակցությունների Պուտինը նշել է այն հետևանքները, որոնց կբախվի Հայաստանը՝ ԵԱՏՄ-ից դուրբս գալու դեպքում «Զորահանդեսի ժամանակ հատուկ ընդգծեցին, որ Դ-30-ները գործարանային են»․ Տիգրան Աբրահամյան Մտածելու և «գլխի ընկնելու» համար մնաց մեկ շաբաթ. «Փաստ» Բա որ այդքան «թափանցիկ» է, ինչո՞ւ է այդքան գաղտնի. «Փաստ» Իոաննիսյանն ու... Սոլովյովը Սրանք պանիկայի մեջ են. ԱՄՆ-ը գործում է ՌԴ-ի հետ համաձայնեցված. Վաշինգտոնը Հայաստանում կաշխատի ցանկացած նոր ուժի հետ. Ստեփան Դանիելյան Կարմիր գծերի թալանը և Թևանյանի գործում ՔՊ-ի հատած կարմիր գծերը Գյումրի 2-ը կանխելու համար են նաեւ կալանավորել Թեւանյանին Իշխանազարկվելուց հետո Փաշինյան Նիկոլը երանի է տալու Մելիք ֆրանգյուլի «փառքին» Հայաստանը ցանկանում է մնալ ԵԱՏՄ կազմում, բայց կան նրբություններ. Օվերչուկ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ երթ Աջափնյակում Հայտնաբերվել է 5 կգ մարիխուանա․ Երկու անձ կալանավորվել է Կարապետ Գուլոյանը գույքը չի վնասել, չնայած համաձայն չէ, որ գույքն ապօրինի է. փաստաբան ԵԱՏՄ անդամ 4 երկրի ղեկավարների հայտարարությունը Հայաստանի հարցով ՔՊ-ն պարտվելու է, այս ընտրության բանալին Երևանն է, ավելին՝ Արաբկիր համայնքը. սոցիոլոգ «Հրապարակ»․ Փաշինյանը չի վստահում ԱԱԾ-ին

Պետք է արգելվի Փաշինյանի կուսակցության մասնակցությունը հունիսյան ընտրություններին՝ Սահմանադրության խախտման հիմքով

2021 թվականի հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը բազմաթիվ խոստումներ տվեց, որոնք պետք է իրականացվեին հինգ տարվա ընթացքում, այդ թվում՝ Արցախի և նրա ժողովրդի իրավունքների պաշտպանությունը և այլն: Սակայն այդ խոստումները մնացին անկատար, կամ էլ հակասեցին կառավարության հետագա գործողություններին:

ՔՊ ղեկավարները, չունենալով անհրաժեշտ որակավորում, իրենց նշանակեցին տարբեր բարձր պետական պաշտոններում և հարստացան բացառիկ պետական պայմանագրերի, բարձր աշխատավարձերի ու միլիոնավոր դոլարների չարդարացված պարգևավճարների շնորհիվ։ Այսօր նույն կուսակցությունը կրկին փորձում է խաբել հանրությանը։

2026 թվականի ապրիլի 3-ին ՔՊ-ն հրապարակեց իր նախընտրական ծրագիրը 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների համար, և ներկայացրեց 100 հիմնական գործողություններ, որոնք պետք է իրականացվեն 2026-2031 թվականներին։

Կներկայացնեմ խոստացված անելիքներից երկուսը․

Ծրագրի 10-րդ կետում, որը վերնագրված է «Արժեքահեն հանրություն», ներկայացվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրերը՝ ուղղված Հայ Առաքելական Եկեղեցու «բարեփոխմանը»: ՔՊ-ն պնդում է, որ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի ղեկավարության գործունեության հետևանքով հավատավոր հանրությունն օտարվել է և շարունակում է օտարվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուց, ինչը, այդ թվում, հոգևոր անվտանգության խնդիր է, քանի որ դա հնարավորություն է ստեղծել, որ արտաքին ուժերը փորձ անեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դարձնել Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության դեմ հիբրիդային պայքարի հենակետ»: Այս անհիմն հայտարարությունը նպատակ ունի շեղել ուշադրությունը Փաշինյանի դեմ ուղղված նմանատիպ մեղադրանքներից։ Եթե որևէ քաղաքացի, աշխարհիկ անձ կամ հոգևորական օտարերկրյա գործակալ է, կառավարությունը պարտավոր է ձերբակալել և մեղադրանք առաջադրել նրան: Սա զրպարտչական հայտարարություն է, նման այն հայտարարություններին, որոնք հնչում են Փաշինյանի հասցեին: 

10-րդ կետում մանրամասն նկարագրվում են կոնկրետ քայլեր, որոնք խախտում են ՀՀ Սահմանադրության՝ եկեղեցու և պետության բաժանման սկզբունքը: Ստորև ներկայացված է ՔՊ-ի պլանը.

ա) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացում (հանգստի կոչում), 

բ) Սահմանված կարգով Կաթողիկոսական տեղապահի ընտրություն, 

գ) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանոնադրության ընդունում․ Կանոնադրությամբ պետք է սահմանվեն ամրագրված սկզբունքների պահպանման, ֆինանսական թափանցիկության և հոգևորականների բարեվարքության ապահովման կառուցակարգեր, 

դ) Սահմանված կարգով Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրություն։  

Կուսակցություններն իրավունք չունեն որոշել վերոնշյալ չորս քայլերից որևէ մեկը։ Սահմանադրությունն արգելում է կառավարությանը միջամտել եկեղեցու ներքին գործերին, որն ունի վաղուց հաստատված ընթացակարգեր։ Կառավարությունը հազիվ է կարողանում կառավարել երկիրը, սակայն այժմ ձգտում է կառավարել նաև եկեղեցին։

Ավելին, ՔՊ-ն փորձում է հոգևորականներին առաջարկել անձնական արտոնություններ: 10-րդ կետում ասվում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձևավորած խորհրդարանական մեծամասնությունը և Կառավարությունը ձեռնամուխ կլինեն հոգևոր ծառայողներին սոցիալական երաշխիքների պետական համակարգում ներառելուն»: Ես դեմ չեմ, որ հոգևորականները ստանան այնպիսի արտոնություններ, ինչպիսիք են առողջության ապահովագրությունը և սոցիալական ապահովությունը, ինչպես մյուս բոլոր հայ քաղաքացիները, սակայն խնդրահարույց է այդ արտոնությունները կապել կառավարության կողմից եկեղեցու հիերարխիայի գործերին միջամտելու հետ: 

Տարօրինակ է, բայց 10-րդ կետում կրկին շեշտվում է, որ «կրոնական կազմակերպությունները անջատ են պետությունից», սակայն կառավարությունը բազմիցս խախտել է Սահմանադրությունը և շատ այլ օրենքներ՝ միաժամանակ դասեր տալով հասարակությանը «եկեղեցին քաղաքականությունից հեռացնելու» մասին: ՔՊ ղեկավարները գործում են այնպես, կարծես միայն իրենք իրավունք ունեն անպատժելիորեն խախտել Սահմանադրությունը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն տարածեց, որով դատապարտում է ՔՊ-ի՝ «Հայոց եկեղեցին բարեփոխելու» անօրինական ծրագրերը: Մայր Աթոռը հայտարարել է. «Սա սահմանադրական կարգի, Եկեղեցու ինքնակառավարման իրավունքի, ինչպես նաև խղճի ու կրոնի ազատության միջազգային հիմնարար սկզբունքների բացահայտ ոտնահարում է»:

Այժմ անդրադառնանք 100-րդ կետին, որտեղ նշված է․ «Սփյուռքի պետականակենտրոն կազմակերպությունների համաժողովի կազմակերպում՝ խաղաղության պայմաններում Հայաստան–Սփյուռք գործակցության հայեցակարգ ընդունելու և իրագործման մեխանիզմներ ձևավորելու նպատակով»։

Սա Փաշինյանի կառավարության վերջին փորձն է՝ պառակտելու և թուլացնելու Հայաստան-Սփյուռք գոյություն ունեցող հարաբերությունները՝ ի լրումն այն բազմաթիվ քայլերի, որոնք Փաշինյանի վարչակարգը ձեռնարկել է՝ վնասելով համայն հայության շահերին։

Ահա մի քանի այլ քայլեր, որոնք Փաշինյանը և նրա նշանակած անգործունակ Զարեհ Սինանյանը՝ այսպես կոչված «Հայաստանի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը», ձեռնարկել են Սփյուռքի դեմ։

Սփյուռքը որպես արժեքավոր ռեսուրս օգտագործելու փոխարեն, Հայաստանի կառավարությունը խաթարում է իր հարաբերությունները յոթ միլիոն սփյուռքահայերի հետ։

Փաշինյանը ութ տարի առաջ իր կառավարումը սկսեց՝ փակելով Սփյուռքի նախարարությունը՝ Հայաստանի և Սփյուռքի միջև գլխավոր կամուրջը։

Նա հաճախ բացահայտ հակադրվել է Սփյուռքին։ 2024 թվականին Երևանում կազմակերպված կառավարական համաժողովում, որտեղ հավաքվել էին հարյուրավոր սփյուռքահայեր աշխարհի տարբեր անկյուններից, Փաշինյանը կոպիտ ձևով ասաց. «Մենք ձեր օգնության կարիքը չունենք։ Հայաստանը կարող է հոգալ իր կարիքները»։

2025 թվականին, Թուրքիա կատարած այցի ժամանակ, Փաշինյանը պոլսահայերի խմբին ասաց. «Իմ վրա հույս չդնե՛ք։ Հայաստանի վարչապետն աշխարհի բոլոր հայերի պատասխանատուն չի։ Դուք ձեր համայնքներում ձեր խնդիրները լուծեք»։

Ավելացնենք նաև Փաշինյանի կողմից կազմված սփյուռքահայերի սև ցուցակը, որոնց մուտքն արգելված է Հայաստան պարզապես այն պատճառով, որ նրանք ասել են մի բան, որը Փաշինյանին դուր չի եկել։

Եզրափակելով՝ եթե Փաշինյանի կուսակցությունը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում ստանա մանդատների մեծամասնությունը, իրավիճակը կդառնա առավել վտանգավոր համայն հայության համար՝ թե՛ Հայաստանի ներսում, թե՛ նրա սահմաններից դուրս։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>