Քասախի չգործող հիվանդանոցում հրդեհ է բռնկվել
Քասախի չգործող հիվանդանոցում հրդեհ է բռնկվել Ապրիլի 9-ին` ժամը 17։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քասախ գյուղում՝ չգործող բժշկական կենտրոնի շենքում, հրդեհ է բռնկվել։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սաֆարյան փողոցում գտնվող չգործող հիվանդանոցի 2-րդ հարկում և տանիքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։44-ին, մարվել՝ 19։10-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 60 քմ և կուտակած աղբ:

