Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում. Փաստաբան
«Բժշկական հետազոտությունների արդյունքում 18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում։ Այնինչ, այդ օրը, եկեղեցում Դավիթն ընդամենը մասնակցում էր պատարագի»,-գրում է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ տարածված կադրերում երևում է, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցը բռունցքով հարվածում Դավիթին։

