Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան
10
Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով Պարոնայք պետական պատասխանատուներ, մի քիչ թասիբ ունեցեք, բոլորիս պատվի խնդիրն է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին փաշինյանական ռեժիմի դատարանի որոշումը կբողոքարկվի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թեւանյանի կալանքը երկարացվել է 3 ամսով, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով Դատական նիստ՝ քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դեմ շինծու «գործով» Պատերազմ Արցախում
Վաղն էլ Ադրբեջանը կասի կառավարության որոշումները լավը չեն. փոխելո՞ւ են. Արամ Վարդևանյան «Անհետացած» ծիրանն ու միլիոնավոր դոլարները․ Ո՞ւր են գնացել փողերը․ «Կարճ ասած» Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Ռուսները по-братски ե՞ն իրենց պահել, չէ՛… Նիկոլի ասածները մի ողջ ժողովրդի դեմ ազնիվ չէ օգտագործել Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Մոսկովյան փողոցում ապամոնտաժվում են ծաղկի խանութներ. ի՞նչ իրավիճակ է «Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Հերթական ֆիասկոն «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան Սիլվա Համբարձումյանը ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը. «Իշխանություն» Այսօր կին-քաղբանտարկյալն Արեգնազ Մանուկյանն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ կին, ով կհամարձակվի չլռել Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Ինչու են Մեղրու համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը. «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու 13 մլրդ 900 մլն դոլար. պետական պարտքը՝ հունիսի 30-ի դրությամբ Խաչվերացի տոնին Մայր Աթոռում պատարագ կմատուցի Միքայել սրբազանը Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Գյուղատնտեսության ոլորտում 11.9 %-ով անկում ունենք. Ֆինանսների նախարար Փաշինյանի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել Հ2, TV 5, «Ազատության» անդրադարձերը քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանույանի «գործով» երեկվա դատավարությանը

Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր

Մասնավորապես, շատերը զարմացել էին, որ Թրամփն Իրանի 10 կետանոց առաջարկը համարել է«փաստաթուղթ, որը կարելի է քննարկել՝ որպես բանակցային փաստաթուղթ»:

Թոշակի անցած գեներալ-լեյտենանտ  Մաքմասթերը, որը նախագահ Թրամփի առաջին ժամկետի  ընթացքում զբաղեցրել է ազգային անվտանգության խորհրդականի պաշտոնը, ասել է, որ գլխավոր խնդիրը կլինի Իրանի ազդեցության տարածման կանխումը՝ իր  սահմաններից դուրս։

Չիկագոյի համալսարանի անվտանգության փորձագետ և ԱՄՆ մի քանի նախագահների նախկին խորհրդական, պրոֆեսոր Ռոբերտ Փեյփը  հայտարարել է, որ Իրանի հետ այս նախնական համաձայնությունն արդեն  «Միացյալ Նահանգների համար հսկայական ռազմավարական պարտություն է  և, Վիետնամի պատերազմից ի վեր, ամենամեծ կորուստը»։

Ինչպես հայտնի է, վաղը, ապրիլի 10-ին Իսլամաբադում պիտի սկսվեն ուղիղ բանակցություններ իրանցիների և ամերիկացիների միջև:

Հայտնի է, որ ամերիկյան կողմը բանակցություններում ղեկավարելու է փոխնախագահ Վենսը:

Իրանցիները չեն վստահում Վիտկոֆին ու Քուշներին և հայտարարել էին, որ վերջիններս սերտորեն կապված են Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հետ:

Բանն այն է, որ Վենսը ի սկզբանե դեմ է եղել այս պատերազմին և անկողծորեն ցանկանում է օր առաջ կանգնեցնել այն:

Իսկ ահա երեկ հայտնի է դարձել, որ սկսած մարտի  21 –ից, կրակի դադարեցման կողմնակից էր դարձել նաև Թրամփը:

Ըստ Financial Times պարբերականի՝ Թրամփի վարչակազմը շաբաթներ շարունակ գաղտնի կերպով պնդում էր հրադադարի մասին՝ ձգտելով թեթևացնել Հորմուզի նեղուցի վրա Իրանի վերահսկողության հետևանքով առաջացած տնտեսական բեռը։ Վաշինգտոնը հույս ուներ օգտագործել Պակիստանը որպես միջնորդ։

Դիվանագիտական ​​​​հաղորդակցություններին ծանոթ հինգ աղբյուրների համաձայն, Թրամփը հրադադար էր  խնդրում մարտի 21-ից ի վեր, երբ առաջին անգամ սպառնաց հարվածել իրանական էլեկտրակայաններին։

Պարզվում է, որ իրանցիները կտրականապես մերժում էին Թրամփի խնդրանքները:

Եվ միայն Չինաստանի պատկան մարմիններին է ստացվել համոզել իրանցիներին, որպեսզի համաձայնվեն կրակի դադարեցմանը:

Չի բացառվում, որ Թրամփի այցից առաջ Չինաստան, վերջինիս անհրաժեշտ էր, որ ամերիկյան բանակցային ակցիաները թույլ լինեին, և հենց այդ պատճառով էլ իրանցիները մերժում էին Թրամփի առաջարկները:

Մինչդեռ այս պահին արդեն տեսանելի է, թե ինչ աստիճանի են թուլացել Թրամպի դիրքերը, թե երկրի ներսում, և թե երկրից դուրս:

Թրամփի պատերազմին իր դաշնակիցներից ոչ ոք չաջակցեց:

Տարածաշրջանի ԱՄՆ-ի դաշնակիցները նույնպես քայլ չարեցին Իրանի դեմ: Եվ դա այն դեպքում, երբ նրանք դարձան իրանական հարվածների թիրախ:

ԱՄՆ-ին չհաջողվեց Իրանում օգտագործել այդ երկրի 5-րդ շարասյունը:

Վերջապես, Իրանի քաղաքական ռեժիմն այդպես էլ մնաց անկոտրում, չնայած սպանվեցին այդ երկրի գրեթե բոլոր առանցքային լիդերները:

ԱՄՆ-ում մեկ գալոն բենզինի գինը սկսեց տատատնվել 4-6 դոլարի սահմաններում, ինչը լուրջ դժգոհություն առաջացրեց ամենրիյան ժողովուրդի մոտ:

Վերջապես Թրամփին չաջակցեցին նույնիսկ հավատարիմ հանրապետական գործիչները, որոնք նախագահական ընտրություններում նրան էին աջակցում:

Թրամփը վերջապես հասկացավ, թե ինչ է նշանակում դառնալ Նեթանյահուի ձեռքում խաղալիք, սակայն արդեն ուշ է, և միայն հրաշքը կարող է փրկել հանրապետական կուսակցությանը գալիք այս տարվա նոյեմբերին Կոնգրեսի մասնակի ընտրություններում:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>